20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ֆիրդուսի հատվածում կկառուցվի Հարավային պողոտա

Հունիսի 12-ին Երևանում «ջրհեղեղ» անվանումն ստացած տեղնումներից հետո ստացված պատկերն, ըստ ամենայնի, ջրահեռացման համակարգի խցանումներն են. կարծում է Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը։ Այսօր ասուլիսի ժամանակ նա նշեց, որ  խորհրդային տարիներին քաղաքն ունենում էր ոչ միայն գլխավոր ճարտարապետ, այլև՝ գլխավոր ինժեներ, ով էլ կարգավորում էր նման հարցերը։ «Դրանք պետք է ժամանակ առ ժամանակ մաքրվեն, ու […]

«Մասնագիտություն ընտրելիս հարկ է հաշվի առնել աշխատաշուկայի պահանջները» /տեսանյութ/

«Մասնագիտություն ընտրելու, կողմնորոշվելու հետ կապված՝ մենք բավականին լուրջ խնդիր ունենք:  Մասնագիտություն ընտրելու ժամանակ  պետք է հաշվի առնել երեխայի նախասիորթյունները, ասենք՝ երեխան սիրում է պատմություն կամ չի սիրում.  պետք է երեխային հասկանալ և օգնել նրան ճիշտ մասնագիտական ընտրություն կատարել: Երեխաներն ու ծնողները ցածր տեղեկատվություն ունեն  կրթական ոլորտի վերաբերյալ: Յուրաքանչյուր ծնող ցանկանում է, որ իր երեխան ստանա […]

Երիտասարդ տուրիստներին գրավելու հետաքրքիր նախագիծ. 200 ուսանող կգա (տեսանյութ)

Օգոստոսին 1-21-ը Հայաստանում առաջին անգամ կայանալու է EPIC նախագիծը, որը կրթական և տուրիստական բնույթ է կրելու: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Հայաստանի տուրօպերատորների ասոցիացիայի փոխնախագահ Մարինե Կպրյանը: «Նախագիծը նպատակ ունի երիտասարդ սերնդին բերել Հայաստան»,-նշեց նա: Նախագծի համահեղինակ Գևորգ Ավետիսյանն ասաց, որ սա ամառային ճամբար հիշեցնող միջոցառում է լինելու, կազմակերպվում է «Արմենիա թրավլ» տուրիստական […]

Առաջին նախագահն իր վրա վերցրել էր այդ բեռը, ու տեսանք` ինչ եղավ (տեսանյութ)

Քաղաքական վերլուծաբան Անուշ Սեդրակյանն ասում է, որ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թեզերը ղարաբաղյան հարցի շուրջ տարօրինակ են: «Կամ առաջին նախագահը չի պատկերացնում իրավիաճակը, կամ խեղաթյուրում է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Անուշ Սեդրակյանը նաև կարծիք հայտնեց, որ ՀԱԿ-ի «խաղաղության» ծրագիրն այլընտրանքային արտաքին քաղաքականության փորձ էր: «Ես գտնում եմ, որ այստեղ բոլորը գործել են համատեղ. առաջին […]

Երևանում կառուցվելու է «Նոյ» ազգագրական թաղամաս

Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանն այսօր հայտնեց, որ «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ կկառուցվի «Նոյ» ազգագրական թաղամաս: «Այն իրենից ներկայացնելու է 2-3 հարկանի շենքերի կառուցում՝ ներքին բակերով», -ասուլիսի ժամանակ ասաց նա: Թաղամասում ներկայացված է լինելու Հայաստանի տարբեր շրջանների ճարտարապետությունը։ Ինչ վերաբերում է «Հին Երևան» նախագծին, որն այդպես էլ կյանքի չի կոչվում, Նարեկ Սարգսյանն ընդգծեց, որ 1-1.5 ամսվա ընթացքում […]

Փոխքաղաքապետերը վերընտրվեցին

Երեւանի քաղաքապետի տեղակալներն այսօր տեղի ունեցած ավագանու նիստի ընթացքում վերընտրվեցին: Ավելի վաղ հայնել էինք,  որ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ է նշանակվել ՀՀԿ-ական  Կամո Արեյանը:  Նիստի ընթացքում քվեարկության արդյունքում վերընտրվեցին Երևանի քաղաքապետի  տեղակալներ  Վահե Նիկոյանը, Արամ Սուքիասյանն ու Դավիթ Օհանյանը: Նրանց դեմ քվեարկեցին «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները, իսկ «Ելքը»` ձեռնպահ:  

«Հողերի դեգրադացման պատճառով ավելացել է միգրանտների թիվը»/տեսանյութ/

Հունիսի 17-ը ՄԱԿ-ի կողմից հռչակվել է անապատացման դեմ պայքարի միջազգային օր: «Այս օրը նպատակ ունի հրավիրել մարդկանց ուշադրությունը անապատացման խնդիրների նկատմամբ»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում ՄԱԿ-ի անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի ազգային համակարգող Աշոտ Վարդևանյանը՝ հավելելով, որ այս անգամ օրվա կարգախոսն է՝  «Հողը մեր տուն է, մեր ապագան»: «Այս տարվա կարգախոսը պատահական չէ, քանի […]

Մխիթարյանի մայրը «Տարվա հայ կին» է ճանաչվել /լուսանկարներ/

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել  և շնորհավորել է իր մայրիկին: «Շնորհավորում եմ մայրիկիս «Տարվա հայ կին» ճանաչվելու կապակցությամբ: Հպարտ մայր, հպարտ որդի»,- գրել է Մխիթարյանը: Մխիթարյանի մայրը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հավաքական թիմերի բաժնի պետ Մարինա Թաշչյանը,  արժանացել է «Հայաստանում ֆուտբոլի զարգացման տարվա գործիչ» մրցանակին: Լուսանկարները`  Համազգային վստահություն խորհուրդի […]

Ինչ արժեն հյուրանոցները Հայաստանում և Վրաստանում (տեսանյութ)

Հյուրանոցների ասոցիացիայի նախագահ Հակոբ Հակոբյանի խոսքով` Երևանն այլևս հյուրանոցների առումով խնդիր չունի: Ներկայումս կան և´ բարձրակարգ հյուրանոցներ, և´ հոսթելներ, և´ bad and breakfast (նախաճաշ և անկողին). այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Հիմա Երևանում 100-200 դոլարի սահմաններում կարելի է բարձրակարգ հյուրանոցում սենյակ վերցնել, իսկ ավելի էժանագին հյուրանոցներում 5000-7000 դրամի սահմաններում էլ կարելի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված