05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

14-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած

Ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է 14-ամյա Թամարա Աթանեսյանը: «Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Շենգավիթի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02( 010) 42 02 02, (099) 99 03 13, (096) 66 13 13 հեռախոսահամարներով»,-ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Թշնամին անկանխատեսելի է

Տավուշի մարզի սահմանամերձ  Չինարի գյուղում իրավիճակը խաղաղ է, կրակոցներ չեն հնչում: Այս մասին մեր թղթակցի հետ զրույցում նշեց համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը: «Նույնիսկ չենք հիշում՝ վերջին անգամ երբ են կրակոցներ հնչել: Փառք Աստծո, նման բաներ չեն եղել վերջին ժամանակներս», – նշեց սամվել Սաղոյանը: Վերջինս շեշտեց՝ այդուհանդերձ, Չինարիի բնակիչները  աչալուրջ են, քանի որ, ի վերջո, թշնամին […]

Ոստիկանության զորքերը 25 տարեկան են

Հունիսի 21-ին լրացավ Ոստիկանության զորքերի կազմավորման 25-ամյակը: Քառորդ դար առաջ՝  երկրի համար բախտորոշ տարիներին, Զորքերը  պատվով կատարեցին հասարակական անվտանգության ու մարդու իրավունքների պաշտպանության հիմնարար խնդիրներն ու ծանրակշիռ դեր ունեցան մեր սահմանների պաշտպանության գործում: Եվ այսօր մեզ ու աշխարհին ներկայանում են որպես հերոսական կենսագրություն ունեցող, ծառայողամարտական բարձր պատրաստականություն ցուցաբերող, տեխնիկապես հագեցած ու մշտապես նորացող օրինապահ կազմավորում: […]

Գրավի դիմաց ազատվել է Դավիթ Հովհաննիսյանը

Հայաստանի Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ հունիսի 21-ին վճիռ կայացրեց 1 մլն. գրավի դիմաց ազատ արձակել «Ոտքի´ Հայաստան» քաղաքացիական շարժման խորհրդի անդամ Դավիթ Հովհաննիսյանին: «Ոտքի, Հայաստան» շարժման փոխանցմամբ, 2016թ հուլիսի 29-ին Սարի Թաղի հայտնի դեպքերից հետո, երբ ոստիկանությունը վայրագ կերպով ցրեց ժողովրդի խաղաղ ցույցը, «Ոտքի՛, Հայաստան» ՔՇ անդամ Դավիթ Հովհաննիսյանը ձերբակալվեց: Նրան անհիմն, այսինքն` առանց որեւէ […]

Ինչն է մարդուն հեռացնում Աստծուց

Հպարտության առավել վտանգավոր հատկություններից մեկը դա մեր սրտի այն անկյուններին հասնելն է, որտեղ մի ժամանակ բնակվում էին այլ մեղքեր: Մենք Աստծո շնորհով սկսում ենք հաղթել այս կամ այն մեղքը, կամ սովորությունը, կամ կախվածությունը և շուտով սկսում ենք հիանալ սեփական վճռականությամբ, ուժով կամ մաքրությամբ, ասես մենք ինքնուրույն ենք հասել այդ ամենին: Ք. Ս. Լյուիսը գրում է. […]

Սերժ Սարգսյանը մեկնել է Բրյուսել

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու հունիսի 22-ին Բրյուսելում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ընդլայնված կազմով գագաթնաժողովին, որին հրավիրված են Եվրոպական միության և Արևելյան գործընկերության անդամ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների ղեկավարները: 

Սասնա ծռերի գործով դատական նիստը հետաձգվեց

«Սասնա ծռեր» խմբի 14 անդամների գործը քննող դատավոր Արտուշ Գաբրիելյանն այսօր  պատժամիջոց կիրառեց նաեւ Վարուժան Ավետիսյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանի նկատմամբ: Դատավորը հայտարարեց, որ Մուշեղ Շուշանյանը դահլիճը լքել է առանց թույլտվության: Նշենք, որ մինչ այդ դատարանը պատժամիջոց էր կիրառել Վարուժան Ավետիսյանի նկատմամբ եւ նրան հեռացրել նիստերի դահլիճից: Մեկ ժամ ընդմիջումից հետո Ավետիսյանը վերադարձավ դահլիճ, իսկ Մուշեղ […]

Եղանակը՝ Հայաստանում

Հանրապետության տարածքում` հունիսի 22-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 22-ին կնվազի 5-6 աստիճանով, այնուհետեւ աստիճանաբար նույնքան կբարձրանա: «Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում հունիսի 22-ին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 17-20 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված