04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ոստիկանության զորքերը 25 տարեկան են

Հունիսի 21-ին լրացավ Ոստիկանության զորքերի կազմավորման 25-ամյակը:

Քառորդ դար առաջ՝  երկրի համար բախտորոշ տարիներին, Զորքերը  պատվով կատարեցին հասարակական անվտանգության ու մարդու իրավունքների պաշտպանության հիմնարար խնդիրներն ու ծանրակշիռ դեր ունեցան մեր սահմանների պաշտպանության գործում: Եվ այսօր մեզ ու աշխարհին ներկայանում են որպես հերոսական կենսագրություն ունեցող, ծառայողամարտական բարձր պատրաստականություն ցուցաբերող, տեխնիկապես հագեցած ու մշտապես նորացող օրինապահ կազմավորում:

Հոբելյանական արարողությանը մասնակցում էին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը, բարձրաստիճան սպաներ, պաշտոնյաներ, հյուրեր:

Հանդիսության մասնակիցները ծանոթացան զինտեխնիկայի և հատուկ միջոցների նմուշներին, որոնցով վերջին շրջանում հագեցվել են ոստիկանության զորքերը:

Այնուհետև ոստիկանության զորքերի կազմավորման 25-ամյակին նվիրված խաչքար-հուշարձանի բացման և օծման արարողությունն էր:

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով հուշարձանի հեղինակ քանդակագործ Հովիկ Կոստանյանը պարգևատրվեց «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով:

Հանդիսությունն սկսվեց ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի զեկույցով:

Հոբելյանի առթիվ Զորքերի անձնակազմին ողջույնի խոսքով դիմեց ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը:

Ոստիկանության զորքերի քառորդդարյա ուղին արժևորեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Մի խումբ զինծառայողներ ծառայողական և մարտական պատրաստության բարձր ցուցանիշների համար և ոստիկանության զորքերի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ պարգևատրվեցին ՀՀ պաշտպանության նախարարի կողմից:

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ ոստիկանության զորքերի կայացման ընթացքին և առաքելությանը:

Ոստիկանության պետի հրամանով՝ ծառայողական և մարտական բարձր պատրաստականության համար և հոբելյանի առթիվ Զորքերի մի շարք զինծառայողներ արժանացան խրախուսանքների:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի կազմավորման 25-րդ տարեդարձին նվիրված արարողություններն ավարտվեցին հանդիսավոր երթով, որին հաջորդեց պատվո պահակախմբի ցուցադրական ելույթը:

unnamed (1) unnamed (2) unnamed (3) unnamed (4) unnamed (5)

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ