26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Սերժ Սարգսյանը մեկնել է Բրյուսել

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու հունիսի 22-ին Բրյուսելում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ընդլայնված կազմով գագաթնաժողովին, որին հրավիրված են Եվրոպական միության և Արևելյան գործընկերության անդամ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների ղեկավարները: 

Սասնա ծռերի գործով դատական նիստը հետաձգվեց

«Սասնա ծռեր» խմբի 14 անդամների գործը քննող դատավոր Արտուշ Գաբրիելյանն այսօր  պատժամիջոց կիրառեց նաեւ Վարուժան Ավետիսյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանի նկատմամբ: Դատավորը հայտարարեց, որ Մուշեղ Շուշանյանը դահլիճը լքել է առանց թույլտվության: Նշենք, որ մինչ այդ դատարանը պատժամիջոց էր կիրառել Վարուժան Ավետիսյանի նկատմամբ եւ նրան հեռացրել նիստերի դահլիճից: Մեկ ժամ ընդմիջումից հետո Ավետիսյանը վերադարձավ դահլիճ, իսկ Մուշեղ […]

Եղանակը՝ Հայաստանում

Հանրապետության տարածքում` հունիսի 22-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 22-ին կնվազի 5-6 աստիճանով, այնուհետեւ աստիճանաբար նույնքան կբարձրանա: «Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում հունիսի 22-ին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 17-20 […]

Հակառակ պարագայում կդառնանք իզգոյ պետության նման. ընդդիմադիրը՝ դեսպանից ու ՀՀԿ-ից (տեսանյութ)

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը հակամարտություն չի տեսնում ՀՀԿ-ի ու Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու միջև: «Այստեղ որևէ բացասական բան չեմ տեսնում»,-ասաց նա՝ պատասխանելով Henaran.am-ի հարցին, թե ինչու հենց հիմա սկսվեցին ընտրությունների վերաբերյալ ԵՄ դեսպանի հայտարարություններն ու ՀՀԿ-ի՝ փոխադարձ արձագանքները: «Չեմ տեսնում այստեղ մի մեր երևույթ, հակասություն»,-նկատեց նա: Պատգամավորն ընդգծեց՝ ՀՀԿ-ականները կարծում […]

Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի 12 վարչական շրջանների ղեկավարներ է նշանակել

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր մայրաքաղաքի 12 վարչական շրջանների ղեկավարներ է նշանակել։ Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի պաշտոնական կայքէջը։ Աջափնյակ վարչական շրջան – Արտավազդ Սարգսյան Ավան վարչական շրջան – Մանվել Ջավադյան Արաբկիր վարչական շրջան – Հովհաննես Վարդանյան Դավթաշեն վարչական շրջան – Ռուսլան Բաղդասարյան Էրեբունի վարչական շրջան – Դավիթ Գրիգորյան Կենտրոն վարչական շրջան – Արա Սադոյան […]

ՀՀ ՊՆ ներկայացուցիչները մեկնել են Բելառուսի Հանրապետություն

ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը հունիսի 21-ից 23-ը Մինսկում կմասնակցի Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության ծրագրով նախատեսված աշխատանքային հանդիպմանը: Հանդիպման ընթացքում կքննարկվեն կապիտալ շինարարության պլանավորման, կազմակերպման և իրականացման գործընթացները, զորքերի բնակավորման սկզբունքները, զորանոցային բնակելի ֆոնդերի գրանցման ու շենք-շինությունների հաշվառման կարգը,  երկկողմ համագործակցության ծրագրով նախատեսված […]

Թուրքիան տանկեր է կուտակում Սիրիայի հետ սահմանին

Թուրքիայի զինված ուժերը (ԶՈՒ) սահմանամերձ Քիլիս նահանգ են ուղարկել 5 տանկ: Ըստ թուրքական «Doğan» լրատվական գործակալության՝ այժմ Քիլիսի նահանգի հետ սահմանակից սիրիական Աֆրին շրջանը գտնվում է Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ: Իսկ վերջիններիս պաշտոնական Անկարան համարում է ահաբեկիչներ և պնդում, որ նրանք սպառնում են Թուրքիայի անվտանգությանը: Նշվում է, որ տանկերը դիրքավորվել են հենց սահմանի դիմաց: […]

Մենք մատաղ չենք. Սասնա ծռերը բարկացած են

«Սասնա ծռեր» խմբի 14 անդամների գործով դատական նիստին  ընդմիջումից հետո նիստերի դահլիճից հեռացված Վարուժան Ավետիսյանը բերվեց դահլիճ: Հիշեցնենք՝ Վարուժան Ավետիսյանը զինված ապստամբության կոչ արեց, ինչի պատճառով  նիստը հետաձգվեց: «Ոչ մեկդ անշնորհք բաներ չեք անում»,- ամբաստանյալներին դիմեց դատավորը: Ամբաստանյալները բորբոքվեցինարձագանքելով՝  «Մենք մատաղ չենք մենք»: Այնուհետեւ Պավլիկ Մանուկյանը  նշեց՝  դատարանն իրավազոր չէ որոշումներ կայացնելու: Պավլիկ Մանուկյանը փորձեց խոսել […]

Ադրբեջանական զլմ-ները տեսանյութ են հրապարակել իբր «ՀՀ զինծառայողի» մասնակցությամբ /տեսանյութ/

Ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութ են հրապարակել, որում պատկերված տղամարդուն ներկայացնում են իբրեւ ՀՀ զինծառայող։ Հրապարակված տեսանյութի մեջ պատկերված է տղամարդու հարցաքննությունը։ Տղամարդը ոչ սահուն, կոտրատված հայերենով տեղեկացնում է, թե ինքն իբր ինքը Զավեն Հովհաննեսի Կարապետյանն է՝ ծնված 1974 թվականի նոյեմբերի 16-ին, Նոյեմբերյանի շրջանի Դովեղ գյուղում։ Տեսանյութում պատկերված տղամարդը «խոստովանում է», որ իբր ինքը պայմանագրային զինծառայող է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված