Երևանում է Սերբիայի Հանրապետության պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը

Նոյեմբերի 24-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Սերբիայի Հանրապետության պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ ՊՆ վարչական համալիրում նոյեմբերի 25-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և Սերբիայի Հանրապետության պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչի առանձնազրույցը, որից հետո պատվիրակությունները հանդիպել են ընդլայնված կազմով: Ողջունելով հյուրին` ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել հայ-սերբական […]