05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Վարչապետն այցելել է նախկին վարչապետի անվան դպրոց /Ֆոտո/

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշակերտների և ուսուցչական կազմի հրավերով այցելել է Երևանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոց: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը:

Կառավարության ղեկավարը ծաղիկներ է դրել Անդրանիկ Մարգարյանի հուշարձանին և դպրոցի տնօրեն Ռուզաննա Սարուխանյանի ուղեկցությամբ շրջել է դասասենյակներով՝ ծանոթացել ուսումնական գործընթացին և աշակերտների համար ստեղծված կրթական պայմաններին: Տեղեկացվել է, որ դպրոցը համալրվել է կրթության համար անհրաժեշտ բոլոր միջոցներով, գույքով, իսկ ինֆորմատիկայի, ֆիզիկայի և քիմիայի դասասենյակները՝ նոր և ժամանակակից համակարգիչներով, սարքավորումներով ու լաբորատորիաներով:

Այնուհետև վարչապետն ավանդական բաց դաս է անցկացրել, որի ընթացքում պատասխանել է աշակերտներին հետաքրքրող տարբեր հարցերի: Վարչապետը նշել է, որ աշակերտների համար այսօր դպրոցում ստեղծվել են որակյալ կրթություն ձեռք բերելու լավ պայմաններ: «Հաջողության հասնելու հիմնական գրավականներից մեկը գիտելիքն է: Կոչ եմ անում, խնդրում և հորդորում ձեզ ժամանակը ճիշտ օգտագործել, ձեռք բերել լավ գիտելիքներ: Մեր երկրի ապագան դուք եք, դուք եք մեր երկիրը հետագայում կառուցելու, զարգացնելու և տանելու առաջ: Հայ ժողովրդի մտավոր ռեսուրսն անսպառ է. պետք է զարգացնենք և հզորացնենք Հայաստանը, ամրապնդենք Հայրենիք-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:  Վարչապետն ընդգծել է, որ կրթության ոլորտը ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում է և գործադիրն անում է ամեն ինչ ու շարունակելու է ջանքեր գործադրել՝ մատաղ սերնդի համար բարձրակարգ կրթություն ապահովելու համար:

Անդրանիկ Մարգարյանի անվան դպրոցի ուսուցչական կազմն ու աշակերտները շնորհակալություն են հայտնել վարչապետ Աբրահամյանին իրենց հրավերին արձագանքելու և  դպրոց այցելելու համար:

 

29

24

26

27

28

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ