04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Աղոթք շաբաթ օրվա

Սուրբ Երրորդություն անբաժանելի, անճառելի և անխոնջ, որ այս օրը հանգստացար քո բոլոր գործերից, որ սկսեցիր ստեղծել ու կատարելագործել, որ հանգիստը խորհրդանշեց աստվածացած մարմնիդ թաղումը, որ բազկատարած գամվելով` չարչարվեցիր կենսաբեր սուրբ խաչի վրա: Արդ, ահա ես` ամենամեղս, ընկած աղաչում եմ քեզ, Տեր իմ և Աստված իմ, հույս իմ Հիսուս Քրիստոս, և խնդրում եմ քեզնից լույսի Հորդ […]

Աղոթք ուրբաթ օրվա

Էապես բարի և ամենակարող զորություն, Տեր իմ և Աստված իմ, որ այս օրը երկրին հրամայեցիր հանել գազաններն ու անասունները, սողուններն ու չորքոտանիները` իրենց տեսակներով, վայրիներն ու ընտանիները, և այս օրը մարդուն ստեղծեցիր ինքնիշխան, և նրան տեր ու իշխան կարգեցիր քո բոլոր ձեռակերտների վրա, և նրան փրկության դրախտում դրեցիր` պահելու պատվիրանը, բայց իմն է նախահոր պատվիրանազանցությունը, […]

Աղոթք հինգշաբթի օրվա

Ներող և ներգործող բարիքների, բազմագութ ողորմած Տեր իմ և Աստված իմ, որ այս օրը ջրին հրամայեցիր իրենից հանել ծովի զեռուններ ու ձկներ և երկնքի թռչուններ, և օրհնեցիր նրանց աճել ու բազմանալ և մինչև այսօր ու այսուհետև խնամարկում ես նրանց: Եվ արդ, ես` բազմամեղս, ընկած աղաչում եմ քեզ, առատաձեռն և ամենագութ Տեր, մի՛ զրկիր բազմամեղիս քո […]

Գոհաբանական աղոթք

Գոհանում եմ քեզանից, Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ, և օրհնում ու փառավորում եմ Քո սուրբ անունը, որ պահպանեցիր Քո անարժան ու մեղավոր ծառային այս ցերեկ և խաղաղությամբ հասցրիր երեկոյան ժամին: Այժմ խնդրում եմ, որ Քո ամենազոր Աջով ու Քո սուրբ Խաչով կնքես ծառայիդ բնակարանը, ելքն ու մուտքը, որ ննջենք ապահով ու աներկյուղ, խաղաղությամբ: Ամեն:

Խնձրիստանի Ջուխտակ եկեղեցին

Եկեղեցին կառուցվել է 12-13-րդ դարերում և գործել է մինչև 17-րդ դարը։ Հետագայում ծառայել է որպես սրբատեղի մինչև 2023 թվականը։ Ջուխտակ եղցին գտնվում է Խնձրիստան գյուղից 2 կմ հյուսիս-արևմուտք, իսկ հարևան Խաչենից՝ 1,3 կմ արևմուտք՝ անտառապատ բլրի գագաթին։ Մատուռի մոտ տարածվում է միջնադարյան գերեզմանոցը։ Հավանաբար այն կառուցվել է 13-րդ դարում արդեն իսկ ձևավորված գերեզմանոցի տարածքում։ Դրա […]

Պատարայի Ամենափրկիչ եկեղեցի

Պատարայի Ամենափրկիչ եկեղեցին գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում՝ Պատարա գյուղից 3կմ դեպի հյուսիս: Տեղացիներն այն ավելի հաճախ կոչում են Փրկչի վանք: Վանքի տարածքում պահպանվել է եկեղեցին, մոտակա բնակավայրը և հսկայական գերեզմանատունը: Պատարայի Ամենափրկիչը եռանավ բազիլիկ եկեղեցի է՝ ուղղանկյուն հատակագծով: Եկեղեցու խորանը գտնվում է արևելյան կողմում, ընդարձակ է և համեմատած եկեղեցու չափերի հետ` բավական մեծ: […]

Առավոտյան աղոթք

Գոհանում եմ Քեզանից, Ո՜վ Տեր իմ և Աստվա՛ծ իմ. Եվ օրհնում ու փառավորում Քո սուրբ անունը, Որ պահեցիր այս գիշեր Քո անարժան ու մեղավոր ծառային Բոլոր վտանգներից ու փորձություններից, Խաղաղությամբ հասցնելով Առավոտյան այս ժամին Եվ արժանացրիր Քո ծառային տեսնելու Քո ողորմության լույսը: Ամեն:

Աղոթք երկուշաբթի օրվա

Ո՛վ ամենակալ և ամենակարող Տեր և Աստված իմ, որ այս օրը քո ամենազոր և բարձրագույն խոսքով ջրերի զանգվածը անջրպետելով բաժանեցիր երկու մասի և անսուտ ամրությամբ սահմանեցիր երկնքի հաստատությունը ջրերի մեջ` բոլոր զվարթունների զբոսավայր: Ընկնում եմ քո առջև և աղաչում քեզ. Ասա՛ այդ խոսքդ ինձ` «Թողնված են քե՛զ մեղքերդ» բազում: Որովհետև իմ անօրինությունները բարձրացան իմ գլխից […]

Աղոթք ընդդեմ դեւերի

Աստվա՛ծ, Աստվա՛ծ իմ, որ քննում ես սրտերն ու երիկամները, երկնքի քո սրբությունից նայիր եւ տես եղկելիիս տարակուսած հոգին: Հանցանքներից ազատիր պարտականիս եւ մեղքերից մաքրիր բազմամեղիս: Քո աչքից մի՛ գցիր ինձ, Տե՛ր, եւ իզուր մի՛ խփիր ինձ հանցանքներիս համար: Արդ, աղաչում եմ քեզ, Տե՛ր, իմ վախճանի օրը ըստ արժանվույն արա, եւ խաղաղության հրեշտակ առաքիր ինձ` ծառայիդ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված