23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Արխիվ

Ոստիկանությունը ճնշում է

Արարատի մարզի քննչական բաժանմունքում հարցաքննվող Նորիկ Սարգսյանին, որտեղ նա գտնվում էր իր փաստաբանի հետ, ոստիկանները քիչ առաջ դուրս են բերել շենքից արդեն առանց փաստաբանի, նստեցրել են 035 ՈՍ 64 պետհամարանիշով, առանց ոստիկանական տարբերանշանների ավտոմեքենան: Ինչպես տեղեկացնում է ‘Խոսրովի արգելոց’ քաղաքացիական նախաձեռնությունը,Գառնի գյուղի բնակիչ Նորիկ Սարգսյանի նկատմամբ ճնշումներ են իրականացվում ոստիկանության կողմից: ‘Ակտիվիստները և Նորիկ Սարգսյանի հարազատները […]

Պարոն Աբրահամյան, սա՞ է ձեր` 10 տարվա արտգործնախարարի հանդեպ վերաբերմունքը ”

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն օգտվելով արտահերթության կարգով հարց ուղղելու  իր իրավունքից, Վարդան Օսկանյանին քիչ առաջ խնդրեց պարզաբանել, թե Վարդան Օսկանյանի մատնանշած գումարը, որն ունեցել է իր տիկնոջ` Նանի Օսկանյանի հետ եղե՞լ է նույն հաշվեհամարին, որին փոխանցվել է Հանթսմանի գումարը, թե՞ եղել է այլ հաշվեհամարի վրա: “Պարոն Աբրահամյան, ես գիտեմ, թե դուք ինչի եք ուզում հասնել: […]

Վերադարձել ենք 37 թիվը` մարդ լինի , հոդված կգտնենք. Վարդան Օսկանյան

“Ես ոչ Սիվիլիթասին տալիք ունեմ , ոչ առնելիք: Եթե դուք հաշվեք տրված գումար, պլյուս փոխանցված գումարները, դրանք հավասար են մայր գումար պլյուս տոկոսներին` կոպեկ առ կոպեկ”,-քիչ առաջ խորհրդարանում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը` ներկայացնելով իր հակափաստարկները ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրում ներկայացված հիմնավորումներին: “Հենց Հանթսմանների նպատակն է եղել գումարի մի մասը ուղղել Սիվիլիթաս հիմնադրամին, իսկ մյուս […]

ԵԽԽՎ-ն կքննարկի “Սաֆարովի գործը”

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի հոկտեմբերի 1-ին մեկնարկած աշնանային նիստին քննարկման կդրվեն իրավիճակը Սիրիայում եւ այսպես կոչված` “Սաֆարովի գործը”, գրում է “РИА Новости”-ն: ԵԽԽՎ ղեկավար Ժան-Կլոդ Մինյոնը նշել է, որ իր կազմակերպությունը փոխադարձ վստահության եւ բարի կամքի վրա է հիմնված, իսկ “Սաֆարովի գործը” մարտահրավեր է այդ արժեքներին: “Պարոն Սաֆարովի հրեշավոր հանցանքն անընդունելի է, եւ ցավալի է […]

Բիզնեսը խփում է լեզվին

Լեզվի պետական տեսչությունը լեզվի մասին օրենքում փոփոխություններ անելու նախագիծը կառավարություն է ներկայացրել ամբողջության մեջ, կառավարությունն էլ կքննարկի և կուղարկի ԱԺ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը: Նրա խոսքով` օրենքով պետք է սահմանվի, որ գովազդային վահանակներն ու ցուցանակները լինեն հայալեզու: ‘Մի քանի օլիգարխի դրածոներ գյուղերից գալիս են` դառնում խանութպան և «Մաչուլոչուչուլուո» անվանմամբ խանութի […]

ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Թիրզեին ընդունեց ԱԺ նախագահը

Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց  ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Թիրզեին: ՀՀ ԱԺ նախագահը բարձր գնահատեց հայ-գերմանական հարաբերությունների ներկա մակարդակը` նշելով, որ Գերմանիայի հետ քաղաքական երկխոսությունը կարեւորվում է ինչպես երկկողմ, այնպես էլ  բազմակողմ ձեւաչափերով: Պարոն Աբրահամյանն ընդգծեց միջխորհրդարանական կապերի զարգացման կարեւորությունը, փոխայցելությունների, շփումների, պատգամավորական բարեկամական խմբերի գործունեության  ակտիվացման անհրաժեշտությունը: Բունդեսթագի փոխնախագահը նույնպես կարեւորեց […]

Երեւանը առավել հետաքրքիր եւ հարմարավետ կդառնա զբոսաշրջիկների համար.Տարոն Մարգարյան

Զբոսաշրջության միջազգային օրվա կապակցությամբ՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանում անցկացվող առաջին տուրիստական գիտարշավի նախաձեռնող-կազմակերպիչներ՝ Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի պատվիրակության եւ Տուրիզմի հայկական ինստիտուտի աշխատակազմի ներկայացուցիչների հետ: Շնորհավորելով հյուրերին մասնագիտական օրվա կապակցությամբ եւ հաջողություն մաղթելով գիրատշավի կազմակերպիչներին ՝ Տարոն Մարգարյանը պատրաստակամությունն է հայտնել քաղաքապետարանի լիազորությունների շրջանակում աջակցել նախաձեռնությանը: “Զբոսաշրջային գրավչության առումով փորձում ենք Երեւանը […]

Վարորդը վճարում է չկատարած խախտման համար

Երեւանում տեղակայված արագաչափերը սերտիֆիկացված չեն: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց “Աքիլես” ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը: Կազմակերպությունը դիմել է Հայաստանի ՃՈ` խնդրելով ներկայացնել այդ սարքերի տեխնիկական բնութագրերը, սակայն այդպես էլ չի ստացել հարցման պատասխանը: Արագաչափերն, ինչպես պարզել է Հովհաննիսյանի կազմակերպությունը, արտադրված են Գերմանիայում՝ “Ջենոոփթիք Ռոբոտ” ընկերության կողմից, մոդելն է MR S580: […]

Հայերն ու ադրբեջանցիները 9 մլն դոլար են հափշտակել դեղագործական ընկերությունից

ԱՄՆ-ի դատախազության ալիֆորնիայի շրջանից հայտնել են, որ ավազակախումբ է ձերբակալվել` կազմված  նախկին ԽՍՀՄ -ից ժամանած ներգաղթյալներից, հաղորդում է  “Эхо Москвы”-ն: Նրանք Լոս Անջելեսում եւ նրա մոտակայքում բնակվող 17 անձինք են, որոնք մեղադրվում են դեղագործական մի ընկերության հաշվից 9 մլն դոլար հանելու մեջ: Գործի հետաքննությամբ զբաղվում է նաեւ ՀԴԲ-ն: Ներկայացված մեղադրականում նշվում է, որ նրանք Հայաստանից, Ադրբեջանից […]

Դա իմ ներքին որոշելու խնդիրն է, թողեք ինձ. դատախազը` Օսկանյանի գործը ՀՔԾ-ին հանձնելու մասին

Խորհրդարանում շարունակվում է ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ որպես վկա Սիվիլիթասի փողերի լվացման գործում ներգրավելու մասին ՀՀ գլխավոր դատախազի գրավոր միջնորդագրի քննարկումը: Ինչպես տեղեկացրել ենք, Աղվան Հովսեփյանն արդեն ներկայացրել է միջնորդագիրը, պատգամավորները հարցեր են ուղղում նրան: Պատգամավոր Կորյուն Նահապետյանը գլխավոր դատախազից հետաքրքրվեց, թե Հանթսմանների ներկայացուցիչը նամակ է գրել, որ Վարդան Օսկանյանը ինքը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված