Անակնկալներով լի օր՝ “Զատիկ” -ի սաների համար
Երևանի “Զատիկ” մանկատան սաների համար մանկական ժամանցային միջոցառում էին կազմակերպել Երևանի քաղաքապետարանը և Ազատության հրապարակի տարածքում մանկական խաղային ժամանց կազմակերպելու ամենօրյա գործունեություն իրականացնող տնտեսվարողները։ Երեք ժամ շարունակ երեխաները հրապարակում հեծանիվ են վարել, օգտվել տրամադրվող խաղային բոլոր միջոցներից։ Կազմակերպիչները նաև քաղցրավենիք ու պաղպաղակ են հյուրասիրել սաներին և հոգացել, որ նրանց համար ամբողջ օրն անակնկալներով անցնի։ “Միջոցառումից […]




































