27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Արխիվ

Լիահույս եմ, որ գալիք տարում Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության պայմաններում նոր հեռանկարներ են բացվելու. Սերգո Կարապետյան

Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ հանրապետության հողագործներին, անասնապահներին, գյուղատնտեսության բնագավառի մասնագետներին, գիտնականներին, գյուղատնտեսական հումք վերամշակողներին և գործարարներին, ովքեր շարունակում են նախանձելի նվիրումով ու եռանդով բարիք արարել ու շենացնել հայրենի գյուղը: Անցնող 2014 թվականը, չնայած բնակլիմայական անակնկալներին, գյուղացու համառ ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ դարձավ նոր ձեռքբերումների, հաջողությունների ու առաջընթացի տարի:  Մենք լավ […]

Արտգործնախարարն այցելեց ՀՀ Զինված ուժերի զորամաս

Դեկտեմբերի 29-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց ՀՀ Զինված ուժերի N զորամաս: Ժամանելով զորամաս` Էդվարդ Նալբանդյանը ծաղիկներ դրեց սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրու առջև։ Արտգործնախարարը շրջայց կատարեց զորամասում, ծանոթացավ զինվորների ծառայության պայմաններին: Այնուհետև նախարար Նալբանդյանը զորամասի նիստերի դահլիճում հանդիպեց սպայակազմի և զինծառայողների հետ, պատասխանեց Հայաստանի արտաքին քաղաքականության, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախապատրաստական աշխատանքների, հարևան երկրների հետ Հայաստանի […]

Շամշյանի նախազգուշացումը՝ լրագրողները բոբոներ չեն /վիդեո/

Երկուշաբթի՝ դեկտեմբերի 29-ին Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը տոնական ընդունելություն էր կազմակերպել ի պատիվ լրատվամիջոցների ներկայացուցիչների: Նա անվանական ժամացույցներ հանձնեց մի քանի լրագրողների, այդ թվում shamshyan.com-ի ղեկավար, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին: “Նախարարները, պաշտոնյաները կհասկանան, որ լրագրողները բոբոներ չեն, քֆուր տվողներ չեն”,-ասաց Գագիկ Շամշյանը: Շարունակությունը տեսանյութում:

Դեմ են միասեռականությանը /վիդեո/

Հայ առաքելական եկեղեցին դատապարտում է քայքայիչ ու ազգակործան աղանդների գոյությունը: Մայր եկեղեցուց բացի աղանդավարական որոշ կառույցների գործունեությունն է դատապարտում նաև Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցությունը: Վերջերս բացահայտվեցին անգամ  մի քանի միասեռականություն քարոզող աղանդներ: ՛՛Մենք միասեռականությանը դեմ ենք միանշանակ, քանի որ հավատում ենք, որ մի տղամարդը մի կնոջ հետ է ամուսնանում, որովհետև այդ կոնտեքստում ընտանիք է ստեղծվում՛՛,-մեզ […]

Տոնածառի օրիգինալ մտահղացումներ /ֆոտո/

Յուրաքանչյուր Ամանորից առաջ մարդիկ մտածում են, թե ինչ յուրահատուկ կերպով կարելի է զարդարել տունը: fit4brain-ը ներկայացնում է օրիգինալ տոնածառերի մտահաղացումներ, որոնք կարող եք ինքներդ էլ անել` ամենատարբեր իրեր օգտագործելով:

Նոր տարվա շեմին նախարարը դիրքերում է

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելել է ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանապահ զորամասերից մեկը և ներկա գտնվել զինվորական շարային տողանին: Նախարարը, ողջունելով զինվորներին և շնորհակալություն հայտնելով նրանց ծառայության համար, նշել է, որ 2014 թվականի մարդն իրականում հայ զինվորն է, ով կատարում է իր սրբազան պարտքը` պաշտպանում հայրենիքը: Արմեն Աշոտյանն իր խոսքում վերահաստատել է, […]

Վահան Հովհաննիսյանը երկրապահ էր ուղնուծուծով. Մանվել Գրիգորյան

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ, պատանի երկրապահների եւ անձամբ իմ անունից վշտակցություն եմ հայտնում Հովհաննիսյանների ընտանիքին եւ հայ ժողովրդին պետական-ազգային գործիչ, Գերմանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանի անժամանակ մահվան կապակցությամբ: Վահան Հովհաննիսյանը երկրապահ էր ուղնուծուծով, ապրած կյանքով,ընտանիքում ստացած դաստիարակությամբ: Հայ ազգի համար օրհասական պահին նա զինվորագրվեց կամավորական շարժմանն […]

՛՛Միասնության տանիքը Ազգային Բանակն է, հայոց Նախագահն է, Հայաստանի Հանրապետությունն է՛՛

Խաչիկ Ասրյանի և ՛՛Հայոց Արծիվների՛՛ հերթական այցը  5-րդ բանակային զորամիավորում ՛՛Հայոց Արծիվներ՛՛ հայրենասիրական հասարակական կազմակերպությունը (այսուհետ` Կազմակերպություն)  2014 թվականը հայտարարելով ռազմահայրենասիրական ծրագրերի իրականացման տարի Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 5-րդ բանակային զորամիավորումում ամփոփեց 2014  թվականի կատարած ռազմահայրենասիրական գործունեությունը: Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների նախօրյակին ՛՛Հայոց Արծիվներ՛՛ հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահությունը Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ հյուրընկալվել […]

Դանակահարություն Աբովյանում

Դեկտեմբերի 27-ին, ժամը 16.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ թիակի շրջանում կտրած-ծակած վերքերով իրենց մոտ բուժօգնության է դիմել 1978 թ. ծնված Արման Հ.-ն և հայտնել, որ 4-րդ միկրոշրջանում իրեն դանակահարել են:  Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 57 շենքի մոտ, բարձրաձայն հայհոյելու համար, դիտողություն […]

Վահան Հովհաննիսյանը մեր հուշերում կմնա որպես Հայաստանի քաղաքական պատմության ամենապայծառ անհատականություններից մեկը. Արթուր Բաղդասարյան

՛՛Օրինաց երկիր՛՛  կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը ցավակցական խոսք է հղել Վահան Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ:  ՛՛Խոր ցավով տեղեկացա ականավոր հասարակական-քաղաքական գործիչ, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանի անժամանակ մահվան մասին: Վահան Հովհաննիսյանը մեր հուշերում կմնա որպես Հայաստանի քաղաքական պատմության ամենապայծառ անհատականություններից մեկը: ՛՛Օրինաց երկիր՛՛ կուսակցության և անձամբ իմ անունից ցավակցում եմ Վահան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված