27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Արխիվ

ԱԺ պատգամավորը հայտնվել է «դժբախտ» վարորդների շարքերում. 168 Ժամ

Պարզվում է օրենքի ծուղակն ընկնում են հենց իրենք օրենսդիրները: «Դժբախտ» վարորդների շարքերում, որոնց բանկային հաիշիվների վրա կալանք է դրվել երթեւեկության խախտման համար նշանակված մի քանի հազար դրամ տուգանքի պատճառով, հայտնվել է նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: ԴԱՀԿ-ն կալանք է դրել Մելիքյանի բանկային քարտի վրա 4000 դրամի պատճառով: Ընդ որում, ինչպես եւ շատ վարորդներ, […]

Հ1-ն աննախադեպ զարգացել է` շուտով դիտեք թարմ սերիալներ Ժամանակ

ԱԺ կրթության եւ գիտության հանձնաժողովում քննարկվում էր Հանրային հեռուստառադիոընկերության 2014թ. գործունեության մասին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հաղորդումը, որը ներկայացրեց խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը: Նա պատմեց, թե ինչպիսի առաջընթաց է արձանագրել Հանրային հեռուստատեսությունը իր ղեկավարման տարիներին, որ հաղորդումները դարձել են ավելի հետաքրքիր եւ դիտարժան, որ նույնիսկ արտասահմանյան թարգմանված սերիալներում մեկի փոխարեն մի քանի ձայն է հնչում: Հանրային […]

Անվտանգություն երաշխավորող միջազգային բարի քեռիների մասին հեքիաթն ավարտվեց:

Աշխարհը խառնվում է, ժողովուրդներ են կորցնում հայրենիքը: Խառնված աշխարհը դեռ էլի է խառնվելու, ու էլի ժողովուրդներ են կորցնելու իրենց հայրենիքը: Կմնան նրանք, ովքեր բավարար կազմակերպվածություն կունենան խառնված աշխարհում իրենց հարենիքն ու տեսակը պահպանելու համար: ժողովուրդներին անվտանգություն երաշխավորող միջազգային բարի քեռիների մասին հեքիաթն ավարտվեց: Եթե մենք ուզում ենք չոտնատակվել խառնված աշխարհում , եթե չենք ուզում դառնալ անցյալի ժողովուրդ, ու […]

Սերժ Սարգսյանին Կրեմլում համոզել են հրաժարվել. Հրապարակ

«Իշխանական կուլիսներում լուրեր են շրջանառվում, թե հնարավոր է իշխանությունը հրաժարվի Սահմանադրությունը բարեփոխելուց։ Եվ դա կապում են Սերժ Սարգսյանի ռուսաստանյան այցի հետ․ իբրև ռուսական իշխանությունը գործի է դրել միայն իրեն հայտնի լծակները, որ համոզի ՀՀ նախագահին հրաժարվել պառլամենտական կառավարման անցնելուց։ Եթե այդ բանակցություններն ավարտվեն հօգուտ «հրաժարումի», ապա չի բացառվում, որ դա արվի դեմոկրատական սկզբունքով՝ ԱԺ քննարկումների […]

Պոլսո Հայոց պատրիարքարանին 1000 օրինակ հայերեն Ղուրան է նվիրվել

Թուրքիայի «Բիլգի մերքեզի» հետազոտական և հրատարակչական ընկերության սեփականատերեր Մուրադ Ռումեվլեքլիօղլուն, Մուրադ Բիչերը և թարգմանիչ Յավուզ Այդընը այցելել են Ստամբուլի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «beyazgazete.com» լրատվական կայքի համաձայն՝ այցի ընթացքում նրանք պատրիարքարանին են նվիրել Թուրքիայի կրոնական հարցերով նախարարության աջաակցությամբ հայերեն թարգմանված Ղուրանի 1000 օրինակ, որոնցից 500՝ արևելահայերենով, 500-ը՝ արևմտահայերենով: Պոլսո Հայոց […]

Մեկնարկեց Հայաստանի արտգործնախարարի այցելությունը Միացյալ Թագավորություն

Սեպտեմբերի 9-ին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի քարտուղար Ֆիլիպ Համոնդի հետ հանդիպումով մեկնարկեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Միացյալ Թագավորություն։ Ողջունելով նախարար Նալբանդյանին՝ Ֆիլիպ Համոնդը կարևորեց բարձր մակարդակի ակտիվ շփումների շարունակականությունը։ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ վերջին շրջանում հաճախակիացել են բարձրաստիճան այցերը, խորհրդարանական շփումները, ակտիվացել են գործարար կապերը, ինչը լավ նախադրյալներ է ստեղծում տարբեր ոլորտներում փոխգործակցության առավել […]

Աչքդ լույս, վարորդ. Հայկական Ժամանակ

Թերթի տեղեկություններով՝ առաջիկայում գազալցակայանները պատրաստվում են էականորեն բարձրացնել ավտոմեքենաների լիցքավորման գազի գինը: Ըստ այդմ, գազը կթանկանա 10-12 տոկոսով: Սա պատճառաբանվելու է էլէներգիայի սակագնի բարձրացմամբ: Խնդիրն այն է, որ գազալցակայաններն իրենց գործունեության ընթացքում շատ էլեկտրաէներգիա են ծախսում, որն օգտագործում են հզոր կոմպրեսորները գազը մեծ ճնշումով մղելու համար: Այս տարվա օգոստոսի 1-ից Հայաստանում էլէներգիայի սակագինը բարձրացավ մոտ […]

Ի՞նչ է ասել Սերժ Սարգսյանը Արսենյանին /վիդեո/

Արդեն տեղեկացրել էինք, որ երեկ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր, ՄԱԿ կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանին: Արսենյանը Henaran.am-ի հետ զրույցում մանրամասնում է, թե ինչպես է նախագահն արձագանքել  սահմանադրական փոփխությունների վերաբերյալ իր դիտարկումներին: Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Ամուսնացնում է դստերը. Հայկական Ժամանակ

« Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը՝ Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի քրոջ որդին, հոկտեմբերին ամուսնանալու է: Ընտրյալը ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի դուստրն է: Հրավիրված են բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ՝ սկսած Սերժ Սարգսյանից»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ամենաընթերցված