26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արխիվ

Իրանի հետ նոր հարաբերությունների շրջափուլ է սկսվում /վիդեո/

«Շատ կարևոր է, որ մեր պետությունների միջև հաստատվել է բոլորովին նոր մակարդակի հարաբերություն: Խոսքը գնում է քաղաքական մակարդակի մասին»,-այսօր՝ հունիսի 6-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի  ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Հայաստանի և Իրանի վիզային ռեժիմի չեղարկմանը  ասաց  իրանագետ Վարդան Ոսկանյանը: Իրանագետի դիտարկմամբ Իրանի հետ մեր հարաբերությունները կարող են բարելավել միանգամից մի քանի ոլորտներում. « Գործընթացը չափազանց […]

Ո՞նց հրավիրեմ, էդ մարդը պատգամավոր չէ. Շարմազանովը՝ Ռոբերտ Քոչարյանից

ԱԺ նիստի ընթացքում ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, քննադատելով 1998-ից սկսած Հայաստանում սեփականաշնորհման քաղաքականությունը, նշեց, որ 90-ական թթ. իրենք ավելի արդյունավետ էին աշխատում: Տեղից միջամտեց Հրանտ Բագրատյանը՝ թե 1998 թ. Ռոբերտ Քոչարյանը եկավ եւ մեխանիզմը փոխեց: Դիմելով նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին՝ Բագրատյանն ասաց. «Կանչե՛ք ստեղ Քոչարյանին, իրեն էլ կասեմ»: «Ո՞նց հրավիրեմ, ինքը […]

«Ազնավուրի պատմությունը» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա հունիսի 7-ին

Հունիսի 8-ին Մարսելի Thռatre de l’Atelier des Arts կինոթատրոնում տեղի կունենա աշխարհահռչակ դերասան եւ երգիչ Շառլ Ազնավուրին նվիրված «Ազնավուրի պատմությունըե ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմը նկարահանել է ֆրանսահայ հայտնի հասարակական գործիչ Ռիչարդ Ֆինդիկյանը։ Ֆիլմի ցուցադրությանը կարող եք ներկա գտնվել նախապես գրանցվելով ՝ զանգելով կամ էլեկտրոնային նամակ ուղարկելով. հեռ. 0491260906 կամ mail : [email protected] կամ [email protected]. Այս մասին […]

Լույս չի լինի. ՀԷՑ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 6-ին` պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երեւան քաղաքի` 10:00-14:00 Ամիրյան փ. 11, 13, Կողբացու փ. 3, 3Ա, Մաշտոցի պող. 18 շենքերը եւ հարակից հանրային բաժանորդները, 10:00-16:00 Տիգրան Մեծի պող. 70, 72 շենքերը, Տիգրան Մեծի նրբ. 11, 13, 15 […]

Ճիշտ ժամանակին

Այսօր ԱԺ նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց՝ Սերժ Սարգսյանի հրամանագրով Քուվեյթում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան է նշանակվել ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը: Պատգամավոր Հովհաննես  Մարգարյանն իր հերթին  կոչ արեց ողջունել Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ  բանաձեւի ընդունումը, ապա  առաջարկեց հետագայում հորդորել նաեւ մյուս պետություններին՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: «Բոլորիդ անունից ես ճիշտ […]

Նոր Նորքում գլուխը կտրած տղամարդու դի է հայտնաբերվել

Երեւանի Նոր Նորքի երկրորդ զանգվածում, Մոլդովական փողոցի շենքերից մեկի բակում այսօր՝ հունիսի 6-ի առավոտյան, տղամարդու դի է հայտնաբերվել։ Նախնական տեղեկություններով տղամարդն իրեն ցած է նետել վերեւի հարկերից մեկին: Ընկնելու ժամանակ գլուխը դիպել է ինչ-որ երկաթի եւ պոկվել:

Վարդան Այվազյանի սկանդալային խոստովանությունը

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ընթանում են քննարկումներ՝ Հարկային օրենսգրքի շուրջ: ՀՀԿ-ական Խոսրով Հարությունյանը  նշեց՝  համամիտ է, որ նախագծում կան որոշակի թերություններ, սակայն չի կարծում, թե պետք է հետաձգել քննարկումները: Խոսրով Հարությունյանը շեշտեց՝  առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են և որքան մոտենան ընտրությունները, այնքան շատանալու են նախագծի վերաբերյալ պոպուլիստական ելույթները: «Ինչքան մոտեցանք ընտրություններին, պոպուլիզմը շատանալու է, […]

Չի կարելի

Այսօր՝ ԱԺ նիստի ընթացքում ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ մի  շարք դիվանագիտական ներկայացուցիչների կողմից հայտարարություններ են հնչել, որոնցից կարելի է ենթադրել՝ ՀՀ կողմից բավարար ջանք չի գործադրվում հակամարտության կարգավորման բանակցություններում ԼՂՀ-ն՝ որպես երրորդ կողմ  ներգրավելու համար: «Անցած շաբաթ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում որոշվեց փակ ֆորմատով քննարկում կազմակերպել ՀՀ ԱԳ նախարարի հետ: Ժամանակն է, […]

Իրանի նախագահը կայցելի Հայաստան

Հունիսի 5-ին պաշտոնական այցով Թեհրան ժամանած Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունեց Իրանի Նախագահ Հասան Ռոհանին: Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին` Հասան Ռոհանին գոհունակությամբ նշեց, որ Հայաստանն ու Իրանը ունեն ամուր և կայուն բարեկամական հարաբերություններ և կարևորեց դրանց առավել ամրապնդումն ու խորացումը։ Նա հավելեց, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության ձեռք բերումից և պատժամիջոցների վերացումից հետո […]

Հակաօդային անկախությունը հանձնվում է Ռուսաստանին

Ուրբաթ օրը Ազգային Ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ «ՀՀ և ՌԴ միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը, որն արդեն առաջիկա օրերին կքննարկվի ԱԺ լիագումար նիստում: Թեև պաշտոնատար անձինք հայտարարում են, որ այդ համաձայնագրով Հայաստանի անվտանգությունը միմիայն կշահի և Զինված ուժերը չեն կորցնի իրենց անկախությունը, սակայն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ