12 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Իրանի հետ նոր հարաբերությունների շրջափուլ է սկսվում /վիդեո/

«Շատ կարևոր է, որ մեր պետությունների միջև հաստատվել է բոլորովին նոր մակարդակի հարաբերություն: Խոսքը գնում է քաղաքական մակարդակի մասին»,-այսօր՝ հունիսի 6-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի  ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Հայաստանի և Իրանի վիզային ռեժիմի չեղարկմանը  ասաց  իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Իրանագետի դիտարկմամբ Իրանի հետ մեր հարաբերությունները կարող են բարելավել միանգամից մի քանի ոլորտներում.

« Գործընթացը չափազանց կարևոր է նաև տնտեսական առումով, որովհետև ըստ էության ստեղծել ենք բոլորովին նոր տիպի հարաբերությունների դաշտ նաև բիզնեսի համար»:

Վարդան Ոսկանյանը մանրամասնելով ասելիքը նկատեց, որ այս քայլը լրջորեն կխթանի հայ-իրանական հարաբերությունների կարևորագույն ոլորտների զարգացմանը, մասնավորապես նոր փուլ կգրանցվի զբոսաշրջության ոլորտում:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ