26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Վիճակախաղի հաղթողը ընկերոջը միլիոն ֆունտ է նվիրել

Բրիտանացի Մեթ Թոփհեմը, որը EuroMillions  վիճակախաղով շահել է 45 մլն ֆունտ ստեռլինգ, 1,3 մլն ֆունտը նվիրել է ընկերոջը:

22-ամյա դեկորատոր Թոփհեմը եւ նրա ընկերուհի Քեյսի Կարինգթոնը միասին են շահել վիճակախաղի ջեքփոթը եւ որոշել են մի մասը տալ իրենց ընդհանուր ընկերոջը` Էդդի Սմիթին, որին ճանաչում են դպրոցական տարիներից: Սկզբում բարեսիրտ զույգը որոշել է 1 մլն նվիրել  ընկերոջը, սակայն  երբ պարզ է դարձել, թե ինչի վրա է ծախսվելու գումարը, նրանք որոշել են ավելացնել այն: Էդդին ծրագրել է այդ գումարով վճարել ծնողների տան հիպոթեքային վարկը եւ ֆինանսական օգնություն ցուցաբերել եղբորը:

Զույգը որոշել է օգնել նաեւ իրենց մյուս ընկերներին եւ ընտանիքի անդամներին` բացի Թոփհեմի մորից, որի հետ նա արդեն 7 տարի է` չի խոսում:

EuroMillions վիճակախաղում ջեքփոթով մինչ օրս շահած ամենամեծ գումարը 161 մլն 653 հազար ֆունտ է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ