27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սոցիալական փաթեթը կխթանի անհատների պարտադիր բժշկական ապահովագրության զարգացմանը. Արա Բաբլոյան

Այս տարվա սկզբից ներդրված սոցիալական փաթեթը, որն իր մեջ ներառում է նաեւ պարտադիր բժշկական ապահովագրություն, կխթանի անհատների բժշկական ապահովագրումը: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

Նրա խոսքով` այս պահին ապահովագրված է մոտ 20-25 հազ. մարդ: Հիշեցնենք, որ 2012–ի հունվարից ՀՀ-ում ներդրվել է սոցիալական փաթեթ, որը հնարավորություն է ընձեռում շուրջ 120 հազար աշխատակիցների եւ նրանց անմիջական ընտանիքի անդամներին (ամուսինը եւ մինչեւ 27 տարեկան չամուսնացած զավակները), անկախ զբաղեցրած պաշտոնից եւ վարձատրության չափից հավասարաչափ օգտվել հետեւյալ սոցիալական ծառայություններից` բժշկական ապահովագրություն, որն աշխատակիցների համար կրում է պարտադիր բնույթ, հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում, ԿԳՆ կողմից հաստատված ուսումնական ծրագրերով ուսման վճար, հանգստի կազմակերպում ՀՀ եւ ԼՂՀ տարածքում:

Բժշկական ապահովագրության համար սահմանված է պարտադիր բազային ծածկույթ 52 հազար դրամի չափով, որի պարագայում ապահովագրական գումարի չափը մեկ տարվա համար կազմում է 3.8 մլն ՀՀ դրամ:

‘’Գիտենք, որ նոր տեխնոլոգիաների ներդրումը տալիս է ֆանտաստիկ արդյունքներ: Բայց նոր տեխնոլոգիաների կիրառումը մյուս կողմից բերում է  ծառայությունների թանկացմանը եւ միջին ու ցածր եկամուտներ ունեցողները չեն կարողանում օգտվել եւ ստացվում է, որ դրանք հարուստերի համար են’’,- ասաց Արա Բաբլոյանը եւ վստահեցրեց, որ փաթեթի ներդրումը մի շարք մարդկանց հնարավորություն կտա օգտվել բժշկական այն ծառայություններից, որոնք մինչ այս նրանց համար գրեթե անհասանելի են եղել:

Նա  նշեց, որ փաթեթը իր մեջ չի ներառում ամբուլատոր բուժումները, ինչպես նաեւ պլաստիկ վիրաբուժության ծառայությունները: Իսկ անդրադառնալով թանկ վիրահատություններին ասաց. ‘’Ապահովագրական ընկերությունը կարող է վճարել օրինակ վիրահատության դեպքում, եթե այն չի անցնում 3 մլն 800 հազ. դրամի սահմանը: Փաթեթի մեջ չեն մտնում նաեւ կանխարգելիչ ծրագեր: Բայց եթե օրինակ դա պարտադիր է այն առումով, որ մարդու մոտ չլինի ինֆարկտ, ապա մենք չենք սպասի, որ դա նրա մոտ գրանցվի’’,- ասաց Արա Բաբլոյանը:

Ինչ վերաբերում է ապահովագրության պարտադիր լինելուն, ապա Արա Բաբլոյանը նշեց, որ 20 տարի շարունակ խոսվում է  երկրում պարտադիր բժշկական ապահովագրության ներդրման մասին եւ կառավարության այս քայլը, որը դեռեւս վերաբերում է մի խումբ մարդկանց, կբերի նրան, որ կզարգանա պարտադիր բժշկական ապահովագրությունը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ