26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Բարում ծեծկռտուք սարքած պատգամավորը լքել է կուսակցության շարքերը /վիդեո/

Լեյբորիստական կուսակցության բրիտանացի պատգամավոր Էրիկ Ջոյսը, ով ծեծկռտուք էր կազմակերպել Համայնքների պալատի մոտ գտնվող բարում, լքել է կուսակցության շարքերը: Նրա խոսքով` “ինքն անձնական խնդիրներ ունի, որոնցով պետք է զբաղվել”, գրում է “The Guardian”-ը:

Կուսակցությունից դուրս գալու դիմումը ներկայացնելիս լեյբորիստը ներողություն է խնդրել նրանցից, ում վրա հարձակվել է եւ նրանց շնորհակալություն է հայտնել “հարգանքի արժանի” վերաբերմունքի համար: Բանակի նախկին մայոր Ջոյսը նաեւ ներողություն է խնդրել իրեն ձերբակալած ոստիկաններից եւ բոլոր նրանցից, ում նյարդայնացրել է իր պահվածքը: Ինչպես նա նշել է, նման պահվածքը հարիր չէ բրիտանական խորհրդարանի պատգամավորին:

Ջոյսի մասնակցությամբ միջադեպը տեղի է ունեցել “The Strangers” բարում, որտեղ թույլատրում են միայն պատգամավորներին եւ նրանց հյուրերին: Բարի փակվելուց քիչ առաջ 51-ամյա լեյբորիստը հանկարծ հայտարարել է, որ “հաստատությունը լի է պահպանողականներով” եւ հարձակվել է պահպանողական պատգամավոր Ստյուարտ Էնդրյուի վրա` վերջինիս գլխով հարվածելով: Հարվածներ են հասել նաեւ պահպանողականներ Լյուկ Մաքքենզիին եւ Բեն Մեյնին, ինչպես նաեւ Ջոյսի կուսակցական ընկեր Ֆիլ Ուիլսոնին:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները տեսարանը նկարագրել են որպես “հատված վեսթերնից”: Նրանք ձերբակալել են Ջոյսին եւ մոտակա ոստիկանական բաժանմունք տարել: Լեյբորիստը հայտարարել է, որ ինքը պատգամավոր է, եւ իրեն իրավունք չունեն ձերբակալելու, որից հետո զայրույթի նոպայի մեջ ջարդել է տեղամասի պատուհանը:

Վերջերս Ջոյսի անվան շուրջ եւս մեկ սկանդալ էր պտտվում: Բրիտանուհի Մեգ Լաուդերը մամուլին հայտնել էր, որ ինքը 3 ամիս շարունակ հարաբերությունների մեջ է եղել շոտլանդանցի պատգամավորի հետ: Այդ ժամանակ նա 17 տարեկան է եղել եւ որպես կամավոր աշխատել է նրա նախընտրական շտաբում: Ջոյսը, որը վերջերս է բաժանվել կնոջից, կտրականապես հերքում է Մեգի հետ կապը, որի հետ նրա տարիքային տարբերությունը  32 տարի է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ