27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ամբո՞խն է վիրավորական, թե՞ մենթը. դատավորի նյարդերը տեղի տվեցին, ՀԱԿ երիտասարդը` հասկացավ

 Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում մարտի 13-ին շարունակվեց  ՀԱԿ 7 ակտիվիստների նկատմամբ հարուցված գործից անջատված 4-ի մասով դատաքննությունը։ Հիշեցնենք, որ նրանք` Տիգրան Առաքելյանը,  Դավիթ Քիրամիջյանը,, Սարգիս Գեւորգյանն ու Արտակ Կարապետյանը  մեղադրվում են անցած տարվա օգոստոսի 9-ին օպերայի տարածքում  հասարակական կարգը խախտելու եւ ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ:

Այսօր երբ շարունակվում էր վկա ոստիկանության սպա Սամսոն  Ղարիբյանի հարցաքննությունը`ամբաստանյալ Տիգրան Առաքելյանը նրան հարց ուղղեց: Պատասխանելով նրան` վկան ասաց, որ տարածքում “ամբոխ էր հավաքվել”: Ամբոխ բառը հունից հանեց Առաքելյանին, որն էլ ասաց դուք էլ մենթերով այնտեղ էիք: “Խնդրում եմ չվիրավորել եւ այսուհետ ամբոխ բառը չօգտագործել”,-բարկացած ասաց ՀԱԿ ակտիվիստը: Իր հերթին էլ վկան ձայնի տոնը բարձացնելով` ասաց, որ “մենթ չի կարելի ասել”:

Դատավոր Գագիկ Պողոսյանի նյարդերն  այս անգամ էլ տեղի տվեցին ու նա ամբաստանյալին հասկացրեց: “Դու չես որոշում , թե որ բառն է վիրավորական, մենթ չօգտագործես: Եթե դատարանը գտնի, որ ամբոխն էլ է վիրավորական, ապա վկան պատասխան կտա: Իսկ ես զգուշացնում եմ, նման պահվածքի համար դատարանը ձեր նկատմամբ խիստ սանկցիա կկիրառի: Հասկացա՞ր ամբաստանյալ Առաքելյան”,-հարցրեց դատավորը: Ամբաստանյալը հասկացավ եւ դատը շարունակվեց:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ