26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նվաստացնող տրանսպորտ, վնասակար հավկիթ… ահազանգում են սպառողների իրավունքների պաշտպանները

Այսօր սպառողների իրավունքների պաշտպանության  միջազգային օրն է: ՀՀ-ում այս տոնը նշվում է 1998թ-ից:Այդ առիթով սպառողների իրավունքների մասին եւս մեկ անգամ բարձրաձայնում են ոլորտի փորձագետները:

‘’Մենք արժանի ենք մարդավայել տրանսպորտով երթեւեկել: Այդ մղձավանջային ավտոբուսների պատճառով, որ ստացել ենք Չինաստանցից, հիմա գլուխներս բռնել ենք եւ չգիտենք ինչ անենք’’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ‘’Սպառողների միության’’ նախագահ Արմեն Պողոսյանը` խոսելով տրանսպորտի ոլորտում առկա խնդիրների մասին: Նրա խոսքով` պետք է ճնշում գործադրել քաղաքային իշխանությունների վրա` ներկայացնելով հզոր փաստարկներ իրավիճակը ներկայացնելու առումով:

Արմեն Պողոսյանը միաժամանակ նկատեց, որ Հայաստանում սպառողների իրավունքների պաշտպանությունն իր թերություններով հանդերձ ունի նաեւ որոշակի ձեռքբերումներ: Դրա վառ օրինակն այն է, որ այսօր շուկայում առանց մակնշման ձու հնարավոր չէ գտնել: Արմեն Պողոսյանը տեղեկացրեց, որ վերջերս 40 խանութներում անցկացված ստուգումների արդյունքում ժամկետանց ապրանք ունենալու համար տուգանվել է  18 խանութ:

‘’Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի’’  փորձագետ Ֆրունզե Հայթյանը լրագրողներին ներկայացրեց ակադեմիայի կողմից Հայաստանի շուկայի մոնիտորինգի արդյունքները:
Ըստ նրա, 2011թ-ին առավել օգտագործվող սննդամթերքի շուկայում անցկացված մոնիտորինգից պարզ է դարձել, որ 1500-ից ավելի մեծ ու փոքր առեւտրային կազամակերպությունների եւ արտադրական ձեռնարկությունների 1/3-ը, այսինքն՝ 500-ից ավելին, աշխատում են խախտումներով՝ մակնշում, փաթեթավորում եւ այլն:

‘’Սպառողին վնաս հասցնող անորակ ծառայություն իրականացող ապրանքներից՝ պարենային եւ ոչ պարենային, կանխվել է ավելի քան 100 դեպք’’,- ասաց Ֆրունզե Հայթյանը: Նա նշեց, որ հացաբուլկեղենի արտադրությունում դեռ ‘’աղաղակող խախտումներ’’ կան: ‘’Հայաստանում օրական սպառվում է 450-500 տոննա հաց, ինչն իրացվում է հիմնականում խախտումներով: Քաշի պակաս, կամ էլ քաշը լրացվում է հօգուտ խոնավության, աղի զանգվածային մասն է ավել լինում է եւ այլն’’,- բացատրեց փորձագետը։

Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանը ներկայացրեց սպառողների 8 հիմնական իրավունքներից մի քանիսը: ‘’Հիմնական իրավունքներից առաջինն անվտանգությունն է: Երկրորդը՝ տեղեկատվություն ստանալու իրավունքն է’’,- նշեց բանախոսը: Սակայն այդ իրավունքները ոչ լիարժեք են կիրառվում: Օրինակ, տեղեկատվության իրավունքի հետ կապված, տիկին Հակոբյանն ասաց, որ հաճախ թարգմանության խնդիր է լինում, սխալ են թարգմանում, ապա այդ տողերը  փակցնում ժամկետի վրա, իսկ դա արդեն խնդիրներ է առաջացնում:

Հիմնախնդիրներից հաջորդն էլ վստահելի շուկայի բացակայությունն է Հայաստանում: Դրա առկայության համար նախ եւ առաջ սպառողը պետք է ավելի պահանջկոտ դառնա: Փորձագետ Արիստակեսյանն էլ հայտարարեց, որ շուկայում  հայտնվել է  ձվի մի տեսակ, որը հարստցված է սելենով: Դրա քանակության չարաշահումը կամ քիչ կիրառումը լուրջ խնդիրներ է առաջացնում: Բանախոսը հայտնեց, որ դա ‘’Աշատարակ ձու’’ ընկերության ապրանքն է եղել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ