27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Վրաերթից տուժածը հիվանդանոցում մահացել է, այդպիսով` 2 զոհ

Մարտի 14-ի գիշերը Վանաձորի Աղայան փողոցում տեղի ունեցած վրաերթի հետեւանքով տուժել էին 2 անձինք,որոնցից մեկը, Գուրգեն Ջաղացպանյանը,  տեղում մահացել էր,  իսկ Անդրանիկ Շախպազյանը տեղափոխվել էր Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր:

վերջինս այսօր առավոտյան գիտակցության չգալով` մահացել է,այս  մասին Henaran.am-ի թղթակցին հայտնեցին Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիրից:

Հիշեցնենք,որ վրաերթը կատարել էր Վանաձորի բնակիչ Տիգրան Միտիչյանը  ‘Ֆոլքսվագեն Վենտո’  մակնիշի մեքենայով, եւ  վթարի վայրից չէր հեռացել: Վրաերթի ժամանակ ‘Ֆոլքսվագեն Վենտո’-ի վարորդը եղել է սթափ վիճակում: Դեպքի առթիվ Լոռվա մարզի քննչական բաժանմունքում  հարուցվել է քրեական գործ  ՀՀ.քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասով:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ