26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արամեի հեղինակային երգը կկատարի նրա սիրեցյալը. նշանադրության մասին սիրով կպատմի

Արամեի հեղինակային երգը շուտով կկատարի երգչի ընտրյալը` Աննա Թովմասյանը: Տեղեկացնում է bravo .am-ը:

“Երգն արդեն պատրաստ է, սակայն դեռ չի ձայնագրվել: Ես դեմ չեմ, որ նա երգի, բայց չեմ ցանկանա, որ ինձ պես շատ զբաղված լինի,”-խոստովանել է երգիչը: Աննան դեռեւս մի երգ ունի, իսկ սիրելիի` իրեն նվիրված երգի մասին նա պատմել էր դեռ անցյալ տարի:

Երգիչը հերքել է լուրերը, թե իբր ինքն ու Աննան գաղտնի նշանվել են. “Չեմ կարծում, որ դա վատ արարք է, եւ ես պետք է գաղտնի պահեմ նման փաստը: Մեծ սիրով կպատմեմ իմ նշանադրության մասին”:

Այժմ Արամեն համագործակցում է Արտյոմ Հակոբյանի հետ, ով նրա համերգային տնօրենն է: Տարվա վերջում նրանք նախատեսում են համերգ, հնարավոր է, որ երգիչը նաեւ համերգներ ունենա Միացյալ Նահանգներում:

Արամեն դեռեւս չգիտի` առաջիկայում կմասնակցի մրցանակաբաշխությունների, թե` ոչ: Նրա խոսքով`  ինքն արդեն ստացել է իր կյանքի կարեւոր մրցանակները, որոնք պետք է պահել եւ գնահատել: Բացի այդ, նա հավաստիացնում է, որ չի մրցակցում իր գործընկերների հետ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ