27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

“Շանթ”-ը խաբո՞ւմ է դերասաններին. Ավանգարդ

“Շանթ” հեռուստաընկերության տարբեր սերիալներում նկարահանված դերասանների մեծ մասը հեռացել է` դժգոհություններ ունենալով վարձատրությունից: “Շանթում” միշտ էլ դերասաններին դիտարկել են որպես էժան աշխատուժ եւ նկարահանման օրը սահմանելով 10 հազար  դրամ` աշխատեցրել միայն իրենց հարմար ձեւերով ու սկզբունքներով:

Ըստ “Ավանգարդ”-ի, օրերս էլ մի նոր սկանդալ էր հասունացել հեռուստաընկերությունում. սերիալների դերասանախմբին աշխատեցնելով չափազանց ցածր վարձավճարներով` ընկերությունը չի վճարել երկու ամսվա աշխատավարձը, ինչի պատճառով էլ դերասանախումբը հրաժարվում էր մասնակցել նկարահանումների: Խոստանալով, որ մեկ-երկու օրվա ընթացքում կվճարվեն հունվար-փետրվար ամիսների պարտքերը` ընկերության ղեկավարները դերասաններին խնդրել են չհեռանալ: “Սակայն, ինչպես պարզվեց, հերթական անգամ ընկերությունը “քցել” է իր “էժան աշխատուժին”` դրժելով խոստումը:

Դերասանները մասնակցում են սերիալներին ոչ միայն ստեղծագործական, այլեւ ֆինանսական նկատառումներով, մինչդեռ հեռուստաընկերությունը նրանց աշխատեցնելով` պարտադրում է հայտնվել ծայրահեղ աղքատության մեջ”,-գրում է “Ավանգարդը”-ը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ