27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Վզկապավոր աղջիկներ եւ ուժեղացված անվտանգություն. մեկնարկում է ԲՀԿ համագումարը

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում շուտով տեղի կունենա ԲՀԿ 6-րդ արտահերթ համագումարը:

Ինչպես Henaran.am-ի թղթակցին ասաց ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը, համագումարին հրավիրվել է 9000 պատվիրակ: Նաիրա Զոհրաբյանի փոխանցմամբ` համագումարին ներկա կլինեն ՌԴ “Եդինայա Ռոսիա” կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղար, ՌԴ պետդումայի փոխխոսնակ Սերգեյ Նեվերովը, Ուկրաինայի ‘’Ռեգիոններ’’ կուսակցության պատվիրակությունը:

Համագումարին կընթերցվի նաեւ Չինաստանի կոմունիստական կուսակցության ուղերձը:

Ներկա կլինի Խորվաթիայի նախկին նախագահ Ստեփան Մեսիչի գլխավորած պատվիրակությունը: Ինչ վերաբերում է Հայաստանում գործող քաղաքական ուժերին, ապա հրավիրվել են բացառապես խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները եւ տեղակալները: Արտախորհրդարանական ուժերից ներկայացուցիչներ չեն հրավիրվել: Չի հրավիրվել նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Henaran.am-ի թղթակցի փոխանցմամբ` մարզահամերգային համալիրում բավական ուժեղացված է գործում անվտանգությունը, ավելի խիստ, քան ՀՀԿ համագումարի ժամանակ:

Մի խումբ երիտասարդ ԲՀԿ-ական աղջիկներ` սպիտակ վերնաշապիկներով եւ կարմիր վզկապներով, շարք կանգնած` դիմավորում են հյուրերին:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ