27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Այրվել է ‘Ալեն-Էլեն’ ժամանցային կենտրոնը, տուժել են Իրանի քաղաքացիներ

Մարտի 20-ին, ժամը 01.05-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Աբովյան 3 հասցեում գտնվող ‘Ալեն-Էլեն‘ ժամանցային կենտրոնի երկրորդ հարկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման կենտրոնի եւ հրդեհաշիջման կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.31-ին, մարվել` 01.35-ին: Հյուրանոցի երկրորդ հարկում այրվել է 4 սենյակ՝ գույքով եւ միջանցքը՝ մոտ 200 քմ:

Հրդեհի հետեւանքով տարբեր աստիճանի այրվածքներով ճառագայթային բժշկության եւ այրվածքների կենտրոն են տեղափոխվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ 1981 թ. ծնված Նարիման Սալենիպուրը, 1980 թ. ծնված Ալիռեզա Մինային եւ1982 թ. ծնված Ահմեդ Փոլադբուզը:

1987 թ. ծնված Նատիսե Քոնզադին, 1980 թ. ծնված Զահրո Ասադը, 1988 թ. ծնված ՆազդեՆեմալը, 1981 թ. ծնված Գարիուսի Մարիամը, 2002 թ. ծնված Հուսեին եւ 2008 թ. ծնվածՖաթիմա Թայլիները եւ ՀՀ քաղաքացի, 1978 թ. ծնված Վահե Միրաքյանը ծխահարվել են եւտեղում ստանալով առաջին բուժօգնություն (պարամեդիկների կողմից)՝ տեղափոխվել են ‘Արմենիա’  եւ ‘Մուրացան’ բժշկական կենտրոններ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանր:

Henaran.am-ին հաղորդել են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ