27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ու՞մ վրա է հենվում ՀՀԿ-ն

ՀՀԿ համամասնական ցուցակը կազմելիս հանրապետականները մասնակիորեն առաջնորդվել են Հայաստանից դուրս գտնվող աշխարհաքաղաքական ուժերին ինչ-որ բան ապացուցելու նկատառումով: Այդ մասին այսօր Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՌԱՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանը:

Նրա խոսքով` փորձ է արվում արտաքին ուժերին ցույց տալ, որ Հանրապետական կուսակցությունը ռեֆորմների գնացող կուսակցություն է, որ այն սերտաճած չէ օլիգարխիայի հետ, եւ ցուցակը կազմելիս շեշտը դրվել է ոչ թե` օլիգարխների, այլ  ավելի շատ հասարակության կողմից ճանաչում ունեցող քաղաքական ու մշակութային գործիչների վրա:

‘’Կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված քաղաքական գործիչներից ոմանք, օրինակ` Արտաշես Գեղամյանը,  ժամանակին եղել են ընդդիմադիր: Ստացվում է, որ ՀՀԿ-ն վստահություն է վայելում անգամ այն քաղաքական գործիչների շրջանում, ովքեր ժամանակին հանրապետականներին  քննադատել են’- նշեց Էդգար Վարդանյանը:

Նա ընդգծեց նաեւ, որ ՀՀԿ ցուցակով փորձ է արվում ազդել նաեւ այն մարդկանց վրա, ովքեր օլիգարխներին այդքան էլ չեն սիրում, բայց ընդդիմադիր էլ չեն:

‘’Օրինակ` Շուշան Պետրոսյանը երգչուհի է, եւ նրա արվեստը որոշակի սպառում ունի, ահա նրա բոլոր իներտ եւ օլիգարխներին չսիրող երկրպագուները կընտրեն Հանրապետական կուսակցությանը’’,- եզրափակեց  փորձագետը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ