27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՕԵԿ-ի ծննդյան օրը հունիսի 20-ին է՞. Ժողովուրդ

Փորձելով հետ չմնալ կոալիցիոն գործընկեր “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունից` “Օրինաց երկիր”-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երեկ մեծ շուքով նշեց կուսակցության 15-ամյակը: Այս մասին գրում է “Ժողովուրդ” օրաթերթն ու նշում ուշագրավ մի փաստ:

Ըստ թերթի,  ՕԵԿ-ի նախկին ու ներկա շատ թիմակիցներ հիշում են, որ կուսակցությունը հիմնադրվել է հունիսի 20-ին: Այսինքն` ՕԵԿ-ն իր ծնունդն այս անգամ մի քանի ամիս շուտ է արել (ինչը լավ նշան չէ), քանի որ մայիսի 6-ին ընտրություններ են սպասվում:

Բնականաբար, ՕԵԿ մամուլի խոսնակ Սուսաննա Աբրահամյանը հերքել է “Ժողովուրդ”-ի լուրը: “Մեր նախկին կուսակցականները թող ավելի ուշադիր եւ անաչառ լինեն իրենց մոտեցումներում: Նախկին կուսակցականները կարող են սխալվել, իսկ կուսակցության հիմնադիրը` երբեք: ՕԵԿ-ը հիմնադրվել է 1997-ի մարտի 20-ին, որն ամրագրվել է փաստաթղթում եւ հաստատվել համագումարում”,-ասել է խոսնակը:

Մինչդեռ “Ժոդովուրդ”-ի աղբյուրները փոխանցում են, որ 15 տարի առաջ ՕԵԿ-ը հիմնադիր համագումարն արել է հունիսի 20-ին, որի ժամանակ տպագրվել է կուսակցության պաշտոնաթերթի առաջին համարը: Ի դեպ, ՕԵԿ կայքում կուսակցության ծննդյան ամսաթվի մասին ոչինչ չկա: Նշված Է միայն տարեթիվը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ