27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հանրապետականների մրցապայքարն ընթացքի մեջ է. Միթ Ռոմնիի հերթական հաղթանակը Իլինոյսում էր

Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին հեշտորեն հաղթանակ է գրանցել ամերիկյան ամենամեծ նահանգներից մեկում` Իլինոյսում կայացած ԱՄՆ նախագահական ընտրությունների Հանրապետական կուսակցության  փրայմերիզում` ավելի առաջ անցնելով իր մրցակիցներից: 2-րդ տեղում, ինչպես եւ կանխատեսել էին մասնագետները, նախկին սենատոր Ռիկ Սանտորումն էր, ով Ռոմնիի հիմնական մրցակիցն է, տեղեկացնում է “ИТАР-ТАСС”-ը:

3-րդ տեղում Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ռոն Փոլն է հայտնվել, իսկ վերջին տեղում` նույն պալատի նախկին խոսնակ Նյուտ Գենգրիչը:

Դիտորդների կարծիքով` Ռոմնիի այս հաղթանակն զգալիորեն ավելացնում է նրա հնարավորությունները` դառնալու Հանրապետական կուսակցության միասնական թեկնածուն նախագահական ընտրություններին: Հանրապետականները միգուցե որոշեն, որ ժամանակն է` համախմբվել մեկ թեկնածուի շուրջ եւ պատրաստվել գործող դեմոկրատ-նախագահ Բարաք Օբամայի հետ վճռական պայքարին: Ի դեպ, հունվարին սկսված հանրապետականների մրցապայքարի արդյունքները դեռեւս անորոշ են, նախկին նահանգապետ Ռոմնիի մրցակիցներից ոչ մեկն առայժմ մտադիր չէ դուրս գալ մրցապայքարից:

Հաջորդ փրայմերիզը կկայանա Լուիզիանայում: Ռոմնիի համար, ում աջակիցների թիվը հարավում զգալիորեն քիչ է, դժվար կլինի հաղթանակ գրանցել: Բարձր վարկանիշ ունեն այնտեղ Սանտորումը եւ Գենգրիչը` որպես հանրապետական կուսակցության պահպանողական թեւի ներկայացուցիչներ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ