27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սյունիքի Սվարանց գյուղում տեխնիկական ջուր են խմում. Երկիր

Ըստ “Երկիր” օրաթերթի, Սյունիքի մարզի Սվարանց գյուղում բնակիչները տարիներ ի վեր խմելու համար ոչ պիտանի ջուր են օգտագործում: Գյուղացիների պատմելով, ջրի անորակ լինելը պայմանավորված է նրանով, որ իրենց գյուղը հանքավայրերով հարուստ տարածքում է գտնվում եւ իրենց կողմից օգտագործվող ջրում առկա են հանքային տարրեր:

Սվարանցում ջի պակաս չկա, ուղղակի որակտ վատն է: Բայց միշտ էլ էդ ջրից ենք օգտվել` թե խմելու, թե ճաշ պատրաստելու, թե կենցաղային այլ գործերի, թե ոռոգման համար: Սովոր ենք էդ ջրին”,-թերթի թղթակցի հետ զրույցում ասել են գյուղացիները:

Սվարանցի գյուղապետ Արթուր Մարգարյանն ասել է, թոր ջուրը փորձաքննությանն է ենթակվել, եւ պարզվել է, որ այն տեխնիկական ջուր է եւ խմելու ջրի նորմային չի համապատասխանում: Նշենք, որ գյուղը, ըստ պաշտոնական տվյաների 370 բնակիչ ունի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ