26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Չի կարելի այսօր ասել` երկինքը կապույտ է, վաղը ասել` կարմիր է. Շարմազանով

Այսօր լրագրողները ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվել են, թե արդյոք ԲՀԿ-ին էր ուղղված ՕԵԿ տասնհինգամյակի միջոցառմանը նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե  քաղաքականության մեջ “Օրինաց երկիր”-ն առաջնորդվել է բարոյական չափանիշներով եւ չի կարելի երկուշաբթի լինել բարոյական, երեքշաբթի` ոչ:

“Դա ուղղված էր բոլոր նրանց, ում համար բարոյական արժեքները կամ վստահությունը քաղաքական կատեգորիա չեն: Չի կարելի այսօր այո ասել, վաղը`ոչ կամ այսօր սատարել, վաղը` չսատարել,  այսօր ասել` ամեն ինչ լավ է, վաղը ասել` վատ է, այսօր ասել` մենք պատրաստ ենք բարեփոխումների,  վաղը ասել` մենք պատրաստ չենք, այսօր ասել` երկինքը կապույտ է, վաղը ասել` կարմիր է:”:

Միեւնույն ժամանակ Շարմազանովը նշեց, թե չի կարծում, որ նախագահի այդ հայտարարությունն ուղղված էր կոալիցիոն գործընկերներին: Ըստ ՀՀԿ խոսնակի, այն ուղղված էր բոլոր նրանց, ում համար հաստատակամությունը քաղաքական կատեգորիա չէ: Շարմազանովը շեշտեց, որ քաղաքականության մեջ շատ կարեւոր է, երբ քո գործընկերները կանխատեսելի է

Հարցին, թե կոալիցիոն գործընկերներից ով է առավել կանխատեսելի, Շարմազանովը պատասխանեց.” Այն դրական ցուցանիշները, որ կան, խոսում է այն մասին, որ չնայած մանր-մունր խնդիրներին, կոալիցիան  նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ աշխատել է արդյունավետ: Չնայած  կոալիցիայում կան նորաթուխ գործիչներ, ովքեր դեռ չեն հարմարվում , որ իրենք կոալիցիայի անդամ են, բայց փաստը  այն է, որ կոալիցիոն երեք ուժերը արդյունավետ աշխատել են”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ