27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Այնուամենայնիվ, Արգամիչը մեծամասնականով առաջադրվեց

Թիվ 17 ընտրատարածքում, որն ընդգրկում է Արտաշատ քաղաքն ու տարածաշրջանի գյուղերը, առաջադրվեց ՀՀԿ նախընտրական շտաբի պետի եղբայրը` “Արտաշատ-Վինկոն” ՓԲԸ նախագահ Հենրիկ Աբրահամյանը:

Նա ՀՀԿ անդամ է, բայց ինքնառաջադրվել է: Հիշեցնենք, Հենրիկ /Ջոնիկ/ Աբրահամյանի առաջադրման հետ կապված տեւական ժամանակ տեղեկություն կար, թե նա չի առաջադրվելու մեծամասնականով: Այս ընտրատարածքում ՀՀԿ-ն պաշտպանելու է Արտաշատի թիվ 1 միջն. դպրոցի տնօրեն Կարինե Պողոսյանի թեկնածությունը:

Բացի այս երկուսից առաջադրվել են անկուսակցական Մանվել Հայրապետյանը, ՀՅԴ-ից` Բերքանուշի գյուղապետ Մանվել Հայրապետյանն ու “Ժողովրդական կուսակցությունից” “Սպեկտր” միջճյուղային նորամուծության կենտրոնի տնօրեն Տիգրան Կարապետյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ