27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՀԱԿ ցուցակից հանես մի քանիսին, մնում է ՀՀՇ-ն. Կարեն Քոչարյան

ՀԱԿ ցուցակը տրամաբանորեն կազմված ցուցակ էր,անակնկալ չէր: Նրանում  ներառված էին ՀԱԿ կուսակցությունների լիդերները: Այսօր այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը` մեկնաբանելով քաղաքական կուսակցությունների նախընտրական ցուցակը: Նրա խոսքով` ցուցակում ներառված էին բավական փորձառու քաղաքական գործիչներ: Այլ հարց է` ինչպիսին է վերաբերմունքը այդ քաղաքական գործիչների նկատմամբ:

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի կարծիքով` էլեկտորալ առումով ՀԱԿ և ԲՀԿկուսակցության ընկալումը հասարակության կողմից միանման է, այսինք ընկալում են լիդերով: Պարզապես ԲՀԿ լիդերը ավելի շատ սոցիալակն ընկալում ունի, իսկ ՀԱԿ-ի լիդերը` քաղաքական:

‘Համաձայն եմ, որ ՀԱԿ-ում կան քաղաքական փորձառու լիդերներ, բայց ՀԱԿ ցուցակից հանես մի քանիսին, մնում է ՀՀՇ-ն: Այսինք ՀԱԿ-ը սկսեց ուրիշ ձեւ, բայց ավարտում է ՀՀՇ-ով’,- ասաց Կարեն Քոչարյանը` հավելելով, որ հարգելով Ստեփան Դեմիրճյանին, այնուամենայնիվ կարծում է, որ ՀԺԿ երկրոդ համարը, դա նույն է, թե ՀԱԿ-ի վերջին համարը:

Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովի խոսքով`  ՀՀՇ ի վարկանիշը միշտ  ավելի ցածր  է եղել,  քան Լեւոն Տեր-Պետրոսյանի անձնական վարկանիշը, եւ այս տրամաբանությունից ելնելով, դեռեւս  նա  է առաջ քաշում կուսակցությունների այս դաշինքը:

‘Այլ հարց է, թե այսօր ինչպես է ընկալվում ՀԱԿ-ը, որպես ՀՀՇ, թե քաղաքական ընդդիմադիր տարբեր կուսակցությունների դաշինք ներկայացնող ուժ’,- կարծիք հայտնեց Ալեքսանդր Մարգարովը` հավելելով, որ ՀԱԿ-ը խորհրդարանական նախընտրական քաղաքականության նոր ձեւաչափն է, որը ձեւավորվեց այս ընտրություններից առաջ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ