26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Բաշար Ալ-Ասադի կնոջը կարող են զրկել բրիտանական քաղաքացիությունից` իբրեւ ահաբեկչի

Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարությունը միջոցներ է փնտրում` Սիրիայի առաջին տիկնի Ասմա Ալ-Ասադին բրիտանական քաղաքացիությունից զրկելու, գրում է “Daily Telegraph”-ը:

Իշխանությունները կարող են օգտագործել ներգաղթի բրիտանական օրենսդրության հոդվածներից մեկը, որը թույլ է տալիս զրկել քաղաքացիությունից այն դեպքում, երբ տվյալ մարդը վտանգ է ներակայցնում հանրության համար: Սակայն մասնագետները նշում են, որ նման քայլ ձեռնարկելու կոչ է արվել միայն երկքաղաքացիություն ունեցող ահաբեկիչների նկատմամբ, եւ այդ հոդվածը կիառելու այլ դեպքեր չեն եղել: Այդ պատճառով էլ քիչ հավանական է, որ Սիրիայի նախագահի կնոջ նկատմամբ այն կկիրառվի:

Թերթը նշում է, որ բրիտանական ներքին գործերի նախարարությունը  արտակարգ ծրագիր է մշակում այն դեպքի համար, եթե հանկարծ առաջին տիկինը որոշի Մեծ Բրիտանիա այցելել:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգը հայտնել էր, որ Ասմա Ալ-Ասադն իրավունք ունի այցելել Մեծ Բրիտանիա, քանի որ այդ երկրի քաղաքացի է, սակայն նախօրեին Եվրամիությունը ընդարձակեց Դամասկոսի նկատմամբ պատժամիջոցները, մասնավորապես` հրապարակվեց այն մարդկանց ցանկը, ում արգելվում է Եվրամիության երկրներ այցելել: Դրանց թվում են Սիրիայի նախագահի կինը, քույրը, մայրը եւ հարսը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ