27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սաթիկ Սեյրանյանը հավատում է, որ ընտրողը չի ծախվի մի քանի կգ երշիկի գնով /վիդեո/

Սաթիկ Սեյրանյան

Թիվ 4 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված “168 ժամ” թերթի գլխավոր խմբագիր, անկուսակցական Սաթիկ Սեյրանյանը որեւէ դժվարություն չի տեսնում նախընտրական քարոզարշավը, պատգամավորի աշխատանքն ու փոքրիկ որդու` Արամի խնամքը համատեղելու մեջ: Ի դեպ, Սաթիկի հետ մեր հանդիպումն էլ համատեղման կարգով էր` եւ հարցազրույց տվեց, եւ որդուն զբոսանքի դուրս բերեց:

“Ոչ թե հոգսս է շատացել, այլ հաճույքս, ուժերս կրկնապատկվել են”,-ասաց, պարզաբանելով, թե ինչ գրաֆիկով է շարժվում պատգամավորի թեկնածու նորաթուխ մայրիկը:

Մեր գործընկերուհու քաղաքականությամբ զբաղվելու  որոշման վրա ամուսինը չի ազդել: Նշենք, որ Սաթիկը Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի կինն է:

“Իմ ամուսինը ուզում էր առաջադրվել, բայց քանի որ “Հանրապետական” կուսակցությունը, որի անդամ է, որոշեց այս ընտրատարածքում սատարել  այլ թեկնածուի, ինքը չառաջադրվեց: Ես որպես անկուսակցական որոշեցի փորձել”,-ասաց Սաթիկը: Բնականաբար ամուսինը չի քվեարկելու հանրապետական թեկնածուին, բայց հասկանալի է, որ  համամասնականով` ՀՀԿ-ին է քվեարկելու:

Սաթիկ Սեյրանյանը  հավատում է իր հաղթանակին, նաեւ` որ ընտրողը չի ծախի իր ձայնը մի քանի կգ երշիկի գնով: Թիվ 4 ընտրատարածքում առաջադրված 6 թեկնածուից` երկուսի  եւ իր միջեւ Սաթիկ Սեյրանյանը քաղաքական պայքար տեսնում է, մնացածի հետ` ոչ:

“Ես պայքարելու եմ իշխանական լծակների, ընտրակաշառքի դեմ, ընտրակեղծիքների դեմ, վերջապես պայքարելու եմ փողի դեմ”,-ասաց նա: Զրուցակիցս չի ուզում նաեւ, որ սեռային տարբերություն դնեն եւ ասեն կին է` ընտրենք: “Կինն էլ պիտի արժանիքներ ունենա, որ ընտրեն…”,-նկատեց Սաթիկը  եւ մեր զրույցին խառնվեց փոքրիկ Արամը:

Արամ Շահինյան

Արամ Շահինյան

Նա արդեն մամային կարոտել էր, ուստիեւ ավարտեցինք զրույցը:

Զրույցի այլ հետաքրքիր մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ