27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Այրված տանը գտնվել է 44-ամյա կնոջ դիակը

Մարտի 26-ին, ժամը 05.42-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Տիչինայի 4-րդ նրբանցքում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի “բիս-1” բարդության աստիճան:

Դեպքի վայր է մեկնել նաեւ փրկարար ուժերի վարչության հատուկ հրշեջ ջոկատը, եւս մեկ մարտական հաշվարկ, փրկարար ուժերի վարչության հրդեհաշիջման կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը եւ օպերատիվ կառավարման վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը` պարամեդիկներով:

Դեպքի մասին տեղյակ են պահվել ՀՀ ոստիկանության, Ճանապարհային Ոստիկանության աշխատակիցները, Արտակարգ Իրավիճակների նախարարության պետական հրդեհային տեսչության տեսուչը, “1-03”, “1-04” եվ էլեկտրական ցանցի դիսպետչերները:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.37-ին, մարվել` 08.30-ին: Այրվել է թիվ 15/1 տունն ամբողջությամբ` 100 քմ (ներսում կուտակված աղբով): Տանը հայտնաբերվել է 1968 թ. ծնված Անահիտ Ասատրյանի այրված դին:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ