27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հինգ-վեց հոգի միանգամից հարվածում էին … “Հարսնաքար”-ի գործով դատարանը լսում է տուժողներին /լրացված/

Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների  ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց “Հարսնաքար”-ի գործով դատավարությունը:

Հիշեցնենք, որ Գարիկ Մարգարյանին,Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին եւ Նորայր Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ծեծի են ենթարկել Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին , Գարիկ Սողոմոնյանին, Արկադի Աղաջանյանին եւ Էդգար Նիկոյանին` Վահե Ավետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը, Արտակ Բայադյանի եւ Գարիկ Սողոմոնյանի առողջությանը` միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով, իսկ Արկադի Աղաջանյանին եւ Էդգար Նիկոյանին ծեծի արդյունքում մարմնական վնասվածքներ չեն պատճառվել:

Դատական նիստում դատարանը լսում է տուժողների ցուցմունքները:

13.45. Տուժող Արտակ Բայադյանին հարցեր են ուղղում ամբաստանյալների պաշտպանները: Ըստ Բայադանի` ամբաստանյալները խառը հարվածում էին: Միայն նրանց հինգ-վեց հոգի միանգամից հարվածում էին եւ պաշտպանել հնարավոր չէր: Բայադյանը չկարողացավ հատ-հատ նկարագրել, թե ով ում է ծեծել:

Տուժողի պատմելով, իրենք ալկոհոլ օգտագործել էին, բայց ոչ շատ. երկու-երեք բաժակ: Նրանց հանդիպել է մատուցող Դավիթը, եւ վերջինիս պատմելով են, մնացածը եկել ու հարցրել, թե ով է հայհոյել եւ ում: Երբ Վահե Ավետյանի քթից արյուն եկավ, տուժողի պատմելով, սկսեցին հետաքրքրվել, թե ինչ է եղել:

14.08 Նախագահող դատավորը դիտողություն արեց լրագրողներին, որ դահլիճում աշխատեն նստած, քանի որ կանգնելով խանգարում են հետեւի շարքերում նստածներին: Լրագրողներն ասացին, որ իրենք իրենց գործն են անում, դատավորը նկատեց, որ ոչ մեկը չի խոչընդոտում նրանց աշխատանքը, բայց դատարանում պետք  է պահել կարգը:

14.18.Պաշտպանը տուժողի ցուցմունքները համարեց “լղոզած” եւ արժանացավ դատավորի նկատողությանը: Ըստ պաշտպանի, տուժողը իր ցուցմունքները տալիս է մամուլից, այսինքն քաղված է թերթերից, ինչը շփոթության մեջ է գցում Բայադյանին:

“Ձեր կարծիքով, ձեր ընկերները նախաքննության ընթացքում ճիշտ ցուցմունք են տվել, համամիտ եք նրանց հետ”,-հարցրեց պաշտպանը: “Ինչ ա ձեզ պետք, կոնկրետ հարցրեք, կպատասխանեմ”,-ասաց Բայադյանը: Պաշտպանին կոնկրետ հետաքրքրում էր, թե Արման Խաչատրյանը հարվածել է, թե ոչ:

“Այո հարվածել է, ու չեմ կարող ասել ինչ, այդ պահին չէի կարող մտապահել”,-ասաց տուժողը: Բայադյանը չզսպելով կրքերը ` ասաց. “Ուրեմն իմ ընկերոջը սպանել են, ես հլա պիտի մտածեի բողոքեի Արման Խաչատրյանի դեմ”,-ասաց նա: 5 րոպե ընդմիջում հայտարարվեց դատարանում:

15.00 Պատասխանելով պաշտպան Երեմ Սարգսյանի հարցերին` տուժողը նշեց, որ չի հիշում դետալները: “Մոտենալուց Վահեն պառկած վիճակում էր, մոտեցա տեսա Արկադիին, ում մոտ կանգնած էր մատուցող Դավիթը եւ Նորայրը, իսկ Գարիկը իրանցից մի փոքր հեռու էր, Գարիկ Մարգարյանը”,-վերհիշեց տուժողը: Ըստ նրա, այդ օրը կարծես ամեն ինչ պլանավորված էր Վահե Ավետյանի դեմ:

Պաշտպանը փորձեց ճշտել, թե ինչ պատճառ կար, որ կարող էր նման բան պլանավորվել: Բայադյանը դժվարացավ նշել : Բայադյանի փաստաբանը դատարանին խնդրեց Երեմյանին զգուշացնել, որ չվերցնի դատարանի գործառույթները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ