26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՕԵԿ-ը մարդ չունի՞. Ժողովուրդ

“Ժողովուրդ” օրաթերթը ուսումնասիրելով  “Օրինաց երկիր” կուսակցության համամասնական ընտրացուցակը, եզրակացրել է, որ այն  բավական զավեշտալի տեսք ունի: Ցուցակը գլխավորում է Արթուր Բաղդասարյանը, եզրափակում` Արթուր Մարգարյանը: ”Արթուր Բաղդասարյանին գիտեն բոլորը, իսկ ահա Արթուր Մարգարյանը ՀՀ ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի վարորդն է եւ ՕԵԿ անդամ:

Ստացվում է, որ 160 հազար անդամ ունեցող այդ կուսակցությունում իրականում կադրերի պակաս կա, ինչը լրացնում են վարորդների հաշվին: Նկատենք նաեւ, որ բացի վարորդներից, “Օրինաց երկիր” կուսակցության ընտրացուցակում ընդգրկված են նաեւ այդ կուսակցության գործավարները, հրահանգիչները. մի խոսքով` ում տեսել, ցուցակ են տարել”,- գրում է թերթը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ