20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ընտրողների ցուցակները հրապարակվել են.քաղաքացին կարող է ստուգել իր տվյալները

ՀՀ ոստիկանության եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքերում`www.police.am եւ www.elections.am  հրապարակվել են  ընտրողների ցուցակները: Քաղաքացին կարող է ստուգել` իր անունն առկա՞է ընտրողների ցուցակում, թե՞  ոչ: Դրա համար հարկարվոր է ԿԸՀ կայքի նշված վանդակում  գրանցել անուն-ազգանունը, հայրանունը, ծննդյան թիվը, հասցեն և ընտրատարածքը: 

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ընտրողների ցուցակներում անճշտություններ հայտնաբերելիս, դրանք վերացնելու համար,  մինչև մայիսի 1-ը կարելի է դիմում ներկայացնել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ տվյալ քաղաքացու հաշվառման վայրի անձնագրային ծառայություն:

Անձնագրային ծառայությունը դիմումը ստանալուց հետո` 5 օրվա ընթացքում, սակայն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 4 օր առաջ, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված բավարար հիմքերի առկայության դեպքում ընտրողների ցուցակում կատարելու է անհրաժեշտ փոփոխություններ կամ ուղղումներ` այդ մասին գրավոր տեղեկացնելով տվյալ քաղաքացուն:

Հարցեր առաջանալու դեպքում կարելի է զանգահարել 010-53-88-63 հեռախոսահամարով:

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին Հայաստանում տեղի կունենան Ազգային Ժողովի ընտրություններ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ