26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

1,82 միլիոն ԱՄՆ դոլար դրամաշնորհ ՀԲ-ից` Հայաստանում էներգախնայողության ծրագրի համար

 Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդն այսօր հաստատեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի (ԳԲՀ) 1,82 միլիոն ԱՄՆ դոլար դրամաշնորհը Հայաստանում էներգախնայողության ծրագրի համար: Ծրագիրը կնպաստի էներգիայի սպառման կրճատմանը սոցիալական և այլ հանրային հաստատություններում:

Սույն ծրագիրը կաջակցի դպրոցներում, մանկապարտեզներում, հիվանդանոցներում, վարչական շենքերում և փողոցների լուսավորության ոլորտում էներգախնայողության մեջ ներդրումներին, կնվազեցնի էներգիայի սպառումը արդիականացված հանրային ու սոցիալական հաստատություններում և կկրճատի CO2 արտանետումները:

Մենք ուրախ ենք, որ առաջարկված էներգախնայողության ներդրումների հիմնական շահառուները լինելու են երեխաներն ու հիվանդները, ուսանողները, վարչական շենքերի աշխատակիցներն ու այցելուները», – նշում է Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի ղեկավար ԺանՄիշել Հապին: – Հայաստանը կսկսի քաղել էներգախնայողության բարձրացման պտուղները էներգածախսերի կրճատման, հարմարավետության մակարդակի բարձրացման և արդիականացված հաստատությունների տեսքով:

Ըստ Հայաստանում Համաշխարհային բանկի իրականացրած էներգախնայողության հետազոտության (2008թ.) հաշվարկների` հանրային հատվածում հնարավոր է խնայել շուրջ 132 միլիարդ ՀՀ դրամ (ավելի քան 360 միլիոն ԱՄՆ դոլար), որը համարժեք է տարեկան 130 միլիոն կվտ/ժ էներգիայի և կազմում է ամբողջ ծախսված էներգիայի 35%-ը: Ութ հանրային հաստատություններում անցկացված էներգիայի աուդիտները, ինչպես նաև Համաշխարհայն բանկի աջակցությամբ իրականացված Քաղաքային ջեռուցման ծրագրի շրջանակներում տասնմեկ դպրոցներում կատարված էներգախնայողության մեջ ներդրումները ցույց են տալիս, որ միջին չափսի հաստատությունը կարող է տարեկան խնայել մոտ 150.000 կվտ/ժ էներգիա` միջին հաշվով 70.000 ԱՄՆ դոլար ներդնելու դեպքում (ծախսերի փոխհատուցման ժամկետը` 3 – 8 տարի):

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ