26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ով պատրաստվում է խախտում անել ամենաբարձրն է գոռում ընտրակեղծիքների մասին. Բաբուխանյան

Հայաստանի իշխանությունները՝ հանձինս ՀՀ եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի, ինչպես նաև ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված ուժերի, շահագրգռված են, որ սպասվող խորհրդարանական ընտրությունները անցկացվեն ազատ, արդար եւ առանց որևէ պրովոկացիաների: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը: Նա նշել է, որ ընտրությունների կեղծման մասին ամենաշատը խոսում են այն ուժերը, որոնք պատրաստվում դիմել կեղծիքների:

“ Տպավորության է ստեղծվում, որ ով պատրաստվում է կեղծել ընտրությունները, ով պատրաստվում է խախտում անել կամ արդեն իսկ անում է այդ խախտումները, այդ ուժերի ներկայացուցիչները ամենաբարձրն են գոռում ազատ և արդար ընտրությանների անհրաժեշտության մասին”,-ասել է Հայկ Բաբուխանյանը:

ՍԻՄ նախագահը անհասկանալի է համարել, որ ԲՀԿ-ն` լինելով կոալիցիայի անդամ,  նույնպես կանխավ հայտարարում է ընտրակեղծիքների կանխման պատրաստակամության մասին:  “Մենք գիտենք, որ ԲՀԿ-ի կողմից էլ ինչ- ինչ բաներ են բաժանվում, չգիտեմ, սերմնացու է, այս է, այն է, սա ակնհայտ նախընտրական բնույթ է կրում:

Կարծում եմ` այս ուժերը, երբ խոսում են ընտրություններում հնարավոր խախտումների արձանագրման մասին, պետք է առաջին հերթին հետեւեն իրենք իրենց, թույլ չտան սերմնացուի բաժանում”,-ասել է նա:

Անդրադառնալով  այսօր կայանալիք ՀԱԿ հանրահավաքին,  Բաբուխանյանն ասել է, որ հանրահավաքը նախընտրական բնույթ ունի, ուստի,  մինչև պաշտոնական քարոզարշավի մեկնարկը դիտվում է որպես օրենքի խախտում:

Խոսելով ՀՀԿ ցուցակից, բանախոսն ասել է, որ այն ամենաազգայինն է եւ  լինելու է հաղթող:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ