27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ճոյտը կհանդիպի գիշերը. Հրապարակ

Աժ պատգամավորի թեկնածու Հակոբ Հակոբյանը`Ճոյտը, “Հրապարակ”-ին ասե է, որ երեկ հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ: Հակոբյանը նրանց տեղեկացրել է, որ թիվ 19 ընտրատարածքում տիրում է վախի մթնոլորտ, քանի որ գեներալ Սեյրան Սարոյանն ահաբեկում է այլ դիրքորոշում ունեցող ընտրողներին: Հակոբյանն ասել է, որ իր նախընտրական հանդիպումները պատրաստվում է անցկացնել գիշերային ժամերին, որպեսզի Սարոյանը չիմանա, թե հատկապես ովքեր են եկել հանդիպելու իր հետ: ԺՀՄԻԳ դիտորդներին գիշերային հանդիպումների գաղափարը հետաքրքիր է թվացել, եւ նրանք ցանկություն են հայտնել մասնակցել դրանց:

Ի դեպ, Հակոբյանը թերթի թղթակցին ասել է, որ ապացույցներ ունի, որ վերջին 5 տարվա ընթացքում Սարոյանն առնվազն 2 տարի 7 ամիս բացակայել է Հայաստանից, ինչը նշանակում է, որ մշտապես չի բնակվել երկրում: Սարոյանի գրանցումը չեղյալ ճանաչելու հայցով Հակոբյանը դիմել է վարչական դատարան:

”Դիմելու եմ նաեւ ՍԴ, իսկ Հայաստանում մերժվելու դեպքում` նաեւ Եվրադատարան”,-“Հրապարակ”-ին ասել է  Հակոբյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ