27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Արտագաղթի ծավալները չեն աճել. Միգրացիոն ծառայության պետ

Այսօր ՛՛Հայաստանի պետական միգրացիոն քաղաքականությունը՛՛ թեմայով քննարկման ժամանակ, անդրադառնով Հայաստանից արտագաղթի եւ միգրացիոն հոսքերի մասին հարցերին,  Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանն ասաց, որ ինքը համաձայն չէ այն գնահատականների հետ, թե արտագաղթը զանվածային է կամ  տագնապալի:

՛՛Երբ նման գնահատականներ եմ լսում, ուզում եմ հարցնել, իսկ որն է արտագաղթի հաշվարկման աղբյուրը: Իհարկե, անգամ մեկ մարդու արտագաղթելը բացասական է, սակայն եթե խոսում ենք արտագաղթի ծավալներից, ապա հաշվարկները ցույց են տալիս, որ ծավալները չեն աճել՛՛,- ասաց Գագիկ Եգանյանը:

Նա բացատրեց, որ արտագաղթողը այն անձն է, ով  մշտական բնակության վայրն է փոփոխում՝ այլ երկրում մշտապես բնակվելու համար: Լինում է երկարաժամկետ ու կարժաժամկետ միգրացիա: Գագիկ Եգանյանը նշեց, որ  միգրանտը առաջին հերթին ուղեւոր է, եւ մեկնելու պահին այդ ուղեւորներից շատերը չգիտեն, որ իրենց մեկնումը կավարտվի մշտական բնակությամբ:

Գ.Եգանյանը ներկայացրեց միգրացիոն հոսքերի հաշվառման հիմնական ուղղությունները, որոնցից մեկը անձնագրային հաշվառումներն են, որոնք  խորհրդային համակարգում շատ ճշգրիտ էին: ՛՛Տասնյակ  հազավոր մարդիկ ապրում են ասենք ՌԴ-ում , սակայն մինչեւ հիմա հաշվառված են ՀՀ-ում: հաշվարկները ցույց են տվել, որ մեկնողների միայն 10-15 տոկոսն է հաշվառումից դուրս գալի՛՛,- ասաց Գ.Եգանյանը:

Նրա խոսքով՝ հաշվարկման երկրորդ աղբյուրը ուղեւորահոսքերի ծավալներն են, որոնք սակայն միգրացիոն հոսքեր չեն, դա տալիս է որոշակի պատկերացում միգրացիոն հոսքերի մասին, բայց ոչ միանշանակ՝ ճշգրիտ  հաշվարկ:

Երրորդ աղբյուրը մասնագիտացված հետազոտություններն են՝ հիմնականում սոցիոլոգիական  հարցումների ճանապարհով, դա սոցիոլոգիայի ոլորտն է, եթե  հնչեցվում են որոշ թվեր,ապա դրանք հենվում են հենց սոցիոլոգիական հետազոտությունների վրա:

Գ.Եգանյանը նշեց, որ այդպիսի հարցումներ են անցկացնում Հայաստանում ԵԱՀԿ  հայաստանյան գրասենյակը, Աշխատանքի միջազգային կազմակերպությունը: Եգանյանը  նշեց, որ միգրացիայի վերաբերյալ հաշվարկներ կան մինչեւ 2001թ, դա մարդկային զարգացման զեկույցն է, համաձայն որի՝ 1998-2001թթ արտագաղթել է 1,1 մլն մարդ:

Երկրորդ հաշվարկը հրապարակվել է 2007 թ-ին, որը ներառել է անցյալ վեց տարիների պատկերը, համաձայն որի արտագաղթել է 150.000 մարդ է արտագաղթել:

՛՛2008թ-ից հետո չի եղել հետազոտություն, եղել են միջազգային հարցերով այլ հետազոտություններ, ասենք՝ թրաֆիքինգի, աշխատանքային միգրացիայի հարցերով, սակայն խորացված հետազոտություն չի եղել՛՛,- ասաց Գագիկ Եգանյանը՝ հավելելով, որ այս տարվա մարդահամարը որոշակի հնարավորություն է տալիս գնահատել միգրացիոն իրավիճակը 2001թ-ից մինչեւ հիմա:

՛՛Ներկայիս բնակչության թիվը 2 մլն  280 հազար է, 2001-ին եղել է  3 մլն 400 հազար, տարբերությունը 131 000 է: 10 տարիների ընթացքում արտագաղթել է 260 000 մարդ՛՛,- եզրափակեց Գագիկ Եգանյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ