26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նախարարները անհանգի՞ստ են. Հրապարակ

Ինչպես մինչեւ առաջադրման վերջին օրը ոչ ոք չգիտեր` իր անունը կա՞ Աժ պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակում, թե՞ ոչ, այնպես էլ բարձրաստիճան պաշտոնյաներից ոչ ոք չգիտի` մնալո՞ւ է իր տեղում, թե՞ ոչ:  Այս մասին գրում է “Հրապարակ”-ը` նշելով, որ հատկապես անհանգիստ են նախարարները, որոնք չգիտեն, թե ընտրություններից հետո իրենց ինչ է սպասվում: Թեեւ նրանց անունները հիմնականում գրված են համամասնական ցուցակներում, սակայն չգիտեն` շարունակելո՞ւ են պաշտոնավարել, թե՞ ոչ, գնալո՞ւ են խորհրդարան, թե՞ ոչ:

Այս առումով ամենաորոշակին կապի եւ տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանի վիճակն է, որը միակն է նախարարներից, որ առաջադրվել է մեծամասնական ընտրակարգով եւ ամեն ինչ անում է ընտրվելու համար: Նա, ի տարբերություն ՕԵԿ մյուս նախարարների` Արմեն Երիցյանի եւ Սերգո Կարապետյանի, կուսակցության համամասնական ցուցակում բավական ետին տեղում է` 13-րդն է, եւ, ասում են, նեղացած է իրեն հատկացված տեղից ու որոշել է ապացուցել իր ուժը մեծամասնականում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ