27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հատուկ կարիքավոր գեղեցկուհին Ախալքալաքից էր /վիդեո/

“ Ունիսոն” հասարակական կազմակերպությունը  ուրբաթ ամփոփեց հաշամանդամ կանանց գեղեցկության 6-րդ հանրապետական ֆոտոմրցույթի արդյունքները:

16-ից 45 տարեկան աղջիկներն ու կանայք իրենց լուսանկարներն էին ուղարկել, որոնց հիման վրա էլ ժյուրին ընտրեց լավագույն տասնյակին: Կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանի խոսքով, 2004թ. երբ առաջին անգամ կազմակերպեցին մրցույթը` դժվար էր:

“Խնդրում էինք, որ նկարվեն ուղարկեն, հիմա էլ խնդրում ենք, որ ֆոտոշոփ չանեն եւ գերադասելի է կես կգ գրիմը”,-կատակեց Ալավերդյանը` նշելով, որ բոլորն էլ ինքին գեղեցիկ են: Ժյուրիի անդամ Ավետ Բարսեղյանն էլ նշեց, որ ժյուրին անչառ եւ խիստ էր: “Այնպես չէր, որ վայ, մեղք են, մրցանակ տանք: Հարցն էլ ուրիշ է` մենք պիտի ինտեգրվենք ձեզ, թե հատուկ կարիքավորներդ մեզ”,-ասաց Ավետը:

Հինգից մինչեւ տասներորդ հորիզոնականը զբաղեցրած գեղեցկուհիները արժանացան խրախուսական մրցանակների: “Միսս Կամք-2012”-ին արժանացավ Երնջատափ գյուղից Անահիտ Խալաթյանը, “Միսս Հմայք-2012”-ը Ախթալայից Քրիստինե Փիրուզյանն է, “Վիցցե-Միսս-2012”` Երեւանից Ժանետա Հայրապետյանը, իսկ “Միսս Գեղեցկություն-2012” Անահիտ Աբաջյանը` Ախալքալաքից: Նա 20 տարեկան է, չէր հավատում հաղթանաակին: “Ստեղծագործում եմ, մի քիչ խոհա-փիլիսոփայական եմ գրում, բայց կյանք կա մեջը, սեր”,-ասաց Անահիտը: Նրա կուռքը եգիպտական թագուհի Կլեոպատրան է :

“Ուժեղ, եւ սիրուն կին է եղել”,-ժպտալով ասում է Անահիտը: Միայն մի բան է ափսոսում, որ չի կարող հաջորդ անգամ մրցույթին մասնակցել: “Բայց 2 տարի հետո կգամ եւ թագը կհանձնեմ էլ ավելի սիրունին”,-ասաց Անահիտ Աբաջյանը:

Մրցույթի կազմակերպմանն աջակցել էին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, “Գարեգին Նուշիկյան” ասոցիացիան, “Զիգզագ” ընկերությունը, “Նոյյան Տապան” գրախանութը եւ “Արմենիա” հեռուստաընկերությունը: Մրցանակաբաշխությանը մասնակցեց նաեւ Աժ պատգամավորի թեկնածու Գարեգին Նուշիկյանը: Տարոն Մարգարյանն էլ բոլոր մասնակիցներին դրամական պարգեւներ տվեց:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ