27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

“Լեւի” մի գնացեք. գործարար տիկնոջ խորհուրդը հայ տղամարդկանց /վիդեո/

“Հայաստանի հասարակությունը պիտի հայ կանայք փոխեն: Կնիկները պիտի պայքարեն: Մայրն է, որ դաստիարակում է իր երեխային, մայրն է, որ իր երեխային տղամարդ է դարձնում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց “Փարիզյան սուրճի” նախկին տիրուհին` Աշխեն-Վալերի Գործունյանը:

Նա խորհուրդ է տալիս տղաներին դաստիարակել աշխատասեր, ընտանիք սիրող, ուժեղ եւ ամենակարեւորը, որ “լեւի չգնան”: “Ես այդպես եմ դաստիարակել իմ տղաներին` Սեւակին եւ Վահագնին, կարծում եմ նրանք իմ խրատները ընդունել են եւ պարկեշտ կմնան”,-ասաց տիկին Աշխենը: Նրա համար հայ տղամարդու կերպարը իր հայրն էր` անբասիր եւ ընտանիքասեր:

Բայց տիկին Աշխենի խոսքով` բոլոր հայ տղամարդիկ չեն այդպիսին: “Ցավոք 3 անգամ ամուսնացել եւ բաժանվել եմ դավաճանության պատճառով, ես այդպիսին եմ…”,-ասում է տիկին Աշխենը: Նրա խորհուրդները հայ կանանց եւ տղամարդկանց, ինչպես նաեւ “լեւի” գնալու եւ ընտանիք պահելու նրա բանաձեւը տեսանյութում:
http://youtu.be/O4hLOww9jHo

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ