20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Համակարգչային մկնիկը տարելիցն է տոնում

Աշխարհում առաջին համակարգչային մկնիկը իր տարելիցն է տոնում: Այն նախագծվել է ուղիղ 40 տարի առաջ, տեղեկացնում է “3DNews.ru”-ն: Առաջին համակարգչային մկնիկը պատրաստվել է փայտից, այն ունեցել է անիվ, կարմիր մեծ կոճակ եւ բարակ մալուխ` “պոչ”, որի շնորհիվ էլ ստացել է իր “մկնիկային” անվանումը:

Մարդու եւ համակարգչի շփման հիմնական միջոցներից մեկը ստեղծվել է 60-ականների սկզբին Սթենֆորդի գիտահետազոտական ինստիտուտում: Առաջին նմուշը պատրաստ է եղել 1964-ին, սակայն միայն 4 տարի անց է այն ներկայացվել Սան Ֆրանցիսկոյի համակարգչային կոնֆերանսում:

Մկնիկի գյուտարար Դուգլաս Էնգելբարտն այժմ 83 տարեկան է: Ֆինանսական առումով գյուտարարի բախտը չի բերել, քանի որ արտոնագրի ժամկետը լրացել է գյուտը լայն հանրությանը  “Apple” ընկերության կողմից ներկայացվելուց քիչ հետո: Դուգլասը ոչ մի փոխհատուցում չի ստացել վերջին 20 տարիների ընթացքում, երբ մկնիկն իր հաստատուն տեղն է զբաղեցրել աշխարհի բոլոր օգտատերերի աշխատանքային սեղաններին:

Սակայն 1988-ին ԱՄն նախագահ Բիլլ Քլինթոնը Դուգլասին պարգեւատրեց Ազգային շքանշանով տեխնոլոգիական նվաճումների համար` նշելով, որ նա ժամանակակից համակարգչային տեխնոլոգիաների հիմնադրման ակունքներում է եղել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ