26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կաթված ստացած գյուղապետին Արագածոտնի մարզպետը 15 օր չէր տեսել

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը Henaran.am-ի հետ զրույցում հերքեց այն տեղեկությունը, որ տարածել է էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկը, թե իբր Վերին Սասնաշենի գյուղապետ Արարատ Պողոսյանը կաթված է ստացել ապրիլի 7-ին իր մոտ անցկացրած  խորհրդակցությունից հետո:

“Ես այդ մարդուն 15 օր է չեմ տեսել, եւ ասում են, իբր ստիպել եմ քվեարկի Հանրապետականի օգտին, նա հրաժարվել է: Արարատ Պողոսյանը երկար տարիներ ՀՀԿ անդամ է ու նվիրյալ անդամ է: Ինքը դեռ մի քանիսին պիտի հորդորեր իր կուսակցության օգտին քվեարկեին: Պարզապես ամոթ է”,-ասաց Արագածոտնի մարզպետը` զարմանալով նման լուրեր տարածողների վրա:

Սարգիս Սահակյանի խոսքով, պարզապես չի կարելի մարդու հիշատակը չհարգել ու շատ բան ասել տվյալ լրատվամիջոցի հասցեին: “Գլուխը քարովն ա տվել էդ գրողը, հլա ասում են, որ իբր էդ գյուղապետը ԲՀԿ-ի օգտին էր աշխատում, ես հայտնաբերել եմ: Նման բան չկա: Ի սեր Աստծո, խնդրում եմ ամեն ոք իր գործով զբաղվի”,-ասաց մարզպետը: Սարգիս Սահակյանը նաեւ նշել է, որ ապրիլի 7-ին ինքը խորհրդակցություն չի անցակցրել եւ այդ օրը շաբաթ էր` ոչ աշխատանքային:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ