26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչպե՞ս տարբերել լուրջ սիրավեպը թեթեւ սիրախաղից

Հիմնականում սիրավեպերը երկար են տեւում, իսկ թեթեւ սիրախաղը  ավարտվում է առաջին եւ միակ սեքսից հետո:

Եթե տղամարդն սկսում է իրեն ոչ բնորոշ արարքներով աչքի ընկնել, օրինակ` սափրում է մորուքը կամ սկսում է փողկապ կրել, դա նշանակում է, որ նա ձգտում է գրավել ինչ-որ մեկի ուշադրությունը: Արտաքին տեսքով անհանգստանալու պատճառը միանշանակ մեկ անգամ սեքսով զբաղվելը չէ:

Տղամարդու մոտ կարող են փոխվել նախընտրությունները, նույնիսկ նրա վարվելաձեւը սեղանի մոտ: Այդ դեպքում կարելի է մտածել` գուցե սիրուհին է նրա վրա նման ազդեցություն գործում:

Եթե նախկինում ձեր սեքսուալ հարաբերությունները հիանալի էին, իսկ հիմա նա ինչ-որ նոր բան է պահանջում, նոր զգացողություններ է ցանկանում անկողնում, ամենայն հավանականությամբ նրա սեքսուալ նախընտրությունները եւս փոխվել են այլ կնոջ ազդեցության տակ:

Եթե տղամարդը հեռանում է, նրան այլեւս չեն հետաքրքրում ձեր հարաբերությունները, նա հաճախ է  ափերից դուրս գալիս եւ զայրանում, դա եւս կարող է նշանակել, որ նա իր ուշադրությունը տալիս է գաղտնի սիրուն:

Հարկավոր է հետեւել ձեր ինտուիցիային: Եթե դուք խուճապի մեջ եք, ուրեմն արժե տղամարդու անհավատարմության ապացույցներ գտնել: Հարկավոր է վստահել զգացողություններին, հատկապես եթե դրանք երկար ժամանակ չեն անցնում: Այդ դեպքում կարող է պարզվել, որ ձեր զուգընկերը մեկ այլ կնոջ հետ լուրջ սիրավեպ ունի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ