27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հայաստանը նավթ կներմուծի Իրանից

Ըստ Իրանի ազգային նավթային ընկերության գործադիր տնօրեն Ջալիլ Սալարիի, Հայաստանի համար տնտեսապես արդարացված չէ Վրաստանից նավթամթերքի ներկրումը, այդ պատճառով էլ նա սկսել է նավթամթերք ներմուծել Իրանից:

Այս մասին տեղեկացնում է ԱՐՄԵՆՊՐԵՍ-ը` վկայակոչելով Mehr գործակալությունը: Առաջին փուլում նավթամթերքը Հայաստան կարտահանվի բենզատար մեքենաների, իսկ ապագայում` խողոկավաշարի միջոցով, որն արդեն երկար ժամանակ է` ծրագրվում է կառուցել երկու հարեւան երկրների միջեւ:

Իրանական նավթամթերքների` Հայաստան արտահանման համաձայնագիրն ստորագրվել է ընթացիկ տարվա փետրվարին` երկու երկրների էներգետիկայի նախարարների միջեւ: Խոսքը վերաբերում է բենզինի, դիզելային վառելիքի եւ ավիակերոսինի արտահանմանը:

Մինչ այժմ Հայաստանն Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից ենթարկված շրջափակման պատճառով ստիպված էր նավթամթերք ներմուծել Վրաստանի տարածքով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ