01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Քոչարյանն ուզում է երկիրը դզել. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրների տեղեկացմամբ,   Ռոբերտ Քոչարյանն առաջիկայում պատրաստվում է Աժ ընտրություններին ընդառաջ` հանդես գալ հայտարարությամբ: Ընդ որում, ինչպես տեղեկացրել են թերթի աղբյուրները, Քոչարյանը մտադրություն ունի խոսելու ներքաղաքական խնդիրներից:  Ըստ թերթի չի բացառվում, որ նա հերթական հարցազրույցը տա իր սիրելի “Մեդիամաքս” գործակալությանը:

Թերթի տեղեկություններով, երբ վերջերս նրա շրջապատի անդամներից մեկը հարցրել է` ի վերջո, նա ընտրություններից հետո վերադառնալու է ակտիվ քաղաքականություն, թե ոչ,  Քոչարյանը պատասխանել է. “Ես ուզում եմ էս երկիրը դզել…”:

“Ժողովուրդ”-ը փորձել է այս լուրերի վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից, սակայն նա չի պատասխանել թերթի հեռախոսազանգերին:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ