27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նախագահը խաղացել է երեխաների հետ /վիդեո/

Ավելի քան 30 հազար  մեծահասակներ եւ երեխաներ են Զատկի տոնին այցելել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային եւ նրա տիկնոջը:

Ինչպես հաղորդում է “ИТАР-ТАСС”-ը, Սպիտակ տան հարավային մասում տեղի է ունեցել ավանդական մանկական տոնը` Զատկի հավկիթներ գլորելով, սպորտային խաղեր խաղալով, գրքեր կարդալով, ուտեստներ պատրաստելով, կրկեսային համարներով եւ երաժշտական կատարումներով: Այս ավանդույթն ԱՄՆ-ում ձեւավորվել է դեռեւս 1878-ն`ԱՄՆ 19-րդ նախագահ Ռեզերֆորդ Հեյզի օրոք:

Սպիտակ տան պատշգամբից ողջունելով հյուրերին` Օբաման հայտարարել է տոնական  միջոցառման սկիզբը` խոտերի վրա գդալներով հավկիթները գլորելը, եւ հետո հայտարարել է հաղթողի անունը: Այնուհետեւ նախագահը կարճ ժամանակով միացել է տիկնոջը` Միշելին, եւ դուստրերին` Մալիին եւ Սաշային, ովքեր երեխաների համար գրքեր են ընթերցել, իսկ հետո երեխաների հետ բասկետբոլ է խաղացել եւ հրումներ կատարել:

“Այժմ ես ինձ ամբողջովին ձգված եմ զգում, “-նշել է Օբաման` Օվալաձեւ աշխատասենյակ մտնելիս, որտեղ նրան սպասվում էին բանակցություններ Բրազիլիայի նախագահի հետ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ