23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Իրանը հակահարված է տալիս եվրոպական պատժամիջոցներին

Իրանը դադարեցրել է նավթ արտահանել Հունաստան: Այդ մասին հայտարարել է Իրանի  նավթի նախարար Ռուստամ Քաշեմին, տեղեկացնում է “AFP”-ը:

Քաշեմին հայտնել է, որ արտահանումը դադարեցվել է, քանի որ Եվրոպան արգելք է սահմանել իրանական ածխաջրածինների գնման վրա, որը կսկի գործել այս տարվա հուլիսից: Նավթի նախարարը նշել է, որ ներկա պահին Իրանը որեւէ խնդիր չունի` կապված նավթի կամ նավթամթերքների վաճառքի հետ: Նախորդ շաբաթ Քաշեմին հայտարարել էր նաեւ, որ մինչեւ տարվա վերջ Իրանը մտադիր է ներդնել մոտ 30 մլրդ դոլար նավթագազային արտադրության մեջ:

ԱՄՆ-ը եւ ԵՄ-ը պատժամիջոցներ են անցկացրել Իրանի դեմ 2012-ւի հունվարին, քանի որ կասկածում են, որ Իրանը միջուկային զենք է ստեղծում: Պատժամիջոցները նախատեսում են հրաժարվել համագործակցել իրանական բանկերի հետ, ինչպես նաեւ մինչեւ 2012-ի ամառվա կեսը դադարեցնել նավթի արտահանումն Իրանից: Ի պատասխան, Իրանում մշտապես հերքում են միջուկային զենքի ստեղծման մասին լուրերը, ինչպես նաեւ փետրվարին դադարեցրեցին ածխաջրածինների արտահանումը Ֆրանսիա եւ Մեծ Բրիտանիա: Բացի այդ, Իրանն ակտիվորեն նոր գնորդներ է գտնում իր նավթի համար կամ բանակցություններ վարում ներկայիս գնորդների հետ` արտահանման ծավալների ընդարձակման շուրջ:

Իրանը տարեկան արտադրում է գրեթե 3,5 մլն բարել նավթ: Իրանական նավթի արտահանման ծավալները հասնում են տարեկան 2,5 մլն բարելի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ